copy image url
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 22:55 22-04-2026

Դավիթի հետ շփումը դեռևս դժվար է. տարիներ առաջ այդպիսի կենտրոն գտնեինք` այսքան չէինք ուշանա. Վանո Սիրադեղյանի դուստրը` եղբոր առողջական վիճակի մասին

Արփինե Նավասարդյան

Լրագրող

«Գումարը շատ մեծ է, ամիսը համարյա 800․000 դրամ, 3 ամիսը եղավ ահագին գումար։ Այս պահին ես իրեն ո՛չ կարող եմ տուն բերել, ո՛չ կարող եմ մեր տուն տանել, որովհետև նա չի կարող ինքն իրեն վերահսկել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը՝ անդրադառնալով եղբոր՝ Դավիթ Սիրադեղյանի առողջական վիճակին։ Նշենք, որ Դավիթ Սիրադեղյանը այժմ գտնվում է վերականգնողական կենտրոնում՝ հեռու առօրյա կյանքից և նույնիսկ ընտանիքի անմիջական շփումից։

Նրա պատմությունը միավորում է երկու ծանր խնդիր՝ գլխուղեղի տրավմատիկ վնասվածք և ալկոհոլային կախվածություն։ Բժիշկների գնահատմամբ՝ այս գործոնների համադրությունը բուժման գործընթացը դարձնում է ավելի բարդ և երկարատև։

Հավելենք, որ Դավիթ Սիրադեղյանի մոտ ախտորոշված է հետտրավմատիկ էնցեֆալոպաթիա։

«Վնասվածքը, որը բնութագրվում է որպես գլխուղեղի լուրջ ախտահարում, պահանջում է առնվազն 6 ամսից մինչև մեկ տարի վերականգնման շրջան։ Սակայն կենտրոնում սահմանված հիմնական կուրսը երեք ամիս է, որի ընթացքում մասնագետները փորձում են ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական և սոցիալական վերականգնում ապահովել։ Կենտրոնը մասնագիտացած է կախվածություն ունեցող անձանց հետ աշխատանքի մեջ։ Սահմանափակվում է արտաքին աշխարհի հետ շփումը, և ստեղծվում է վերահսկվող միջավայր, որտեղ նրանք սովորում են նոր առօրյա վարքագիծ»,- պատմեց Արփի Սիրադեղյանը։

Չնայած վերականգնողական կենտրոնում սահմանափակումներին՝ ընտանիքը երբեմն կարողանում է տեսակցել հիվանդին կամ ստանալ տեսանյութեր կենտրոնից։

Սակայն Դավիթի հետ շփումը դեռևս դժվար է․ խոսքը հաճախ աղավաղված է, մտքերի ձևակերպումը՝ բարդացած։

«Եթե տարիներ առաջ գտած լինեինք այդպիսի կենտրոն, հիմա ամեն ինչ նորմալ կլիներ, այսքան ուշացած չէր լինի»,- եզրափակեց Արփի Սիրադեղյանը։

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը