copy image url
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 21:58 21-04-2026

Լիովին պաշտպանում եմ Ռուբենի պահանջը. ժամանակն է վերջ դնել դատարկ խոսելուն և անցնել գործի. Ռոբերտ Ամստերդամ

Ռուբեն Վարդանյանը պարզապես նամակ չի ուղարկել բանտից, այլ, իր կամքից անկախ, բարոյական հարված է հասցրել բոլոր նրանց, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, բայց նախընտրում են անգործությունը:

Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Անհավանական է՝ Բաքվի բանտում անօրինական պահվող Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով ու նրանց ընտանիքների իրավունքներով, քան Հայաստանի պաշտոնական կառույցները: Ինչպե՞ս կարող են տնտեսական հարցերը լինել օրակարգում, իսկ սեփական քաղաքացիների կյանքն ու արժանապատվությունը՝ ոչ:

Մարդու իրավունքների պաշտպանի լռությունն ու անհետևողականությունը պարզապես անընդունելի են: Եթե կա մարդասիրական գոնե մեկ բաց խողովակ, այն պետք է օգտագործել անհապաղ: Պետության առաջնային պարտականությունը սեփական քաղաքացու պաշտպանությունն է, և այդ պարտավորությունից խուսափելը պարզապես դավաճանություն է սեփական ժողովրդի հանդեպ։

Լիովին պաշտպանում եմ Ռուբենի պահանջը. ժամանակն է վերջ դնել դատարկ խոսելուն և անցնել գործի»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում