copy image url
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 19:38 21-04-2026

Ընդդիմությունը կհաղթի, եթե «Ուժեղ Հայաստան»-ը համախմբելու գործընթաց սկսի․ Աղազարյան

«Օֆելյա Ավագյանը դասախոս է։ Աշխատում է Երևանի տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում, որպես հայերեն լեզվի և խոսքի դասախոս։ Ինքը հանդիսանում է մեր կուսակցության հիմնադիր անդամներից մեկը և երբ որ քննարկում էինք դա, մենք ունեինք 4 թեկնածու՝ պարոն Ասլանյանը, ես, Օֆելյա Ավագյանը և Լյովա Մխիթարյանը։ Քննարկումների արդյունքում եկանք այդ եզրակացությանը, ինչն էլ համաժողովը հաստատեց»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՄԱՍԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով իրենց ընտրական ցուցակին։

Նշենք, որ երեկ տեղի է ունեցել ՄԱՍԿ-ի արտահերթ համագումարը, որտեղ հաստատվել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ հերթական ընտրությունների կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակը։

Խոսելով ընտրություններից ակնկալիքի մասին, Աղազարյանը նշեց․ «Ընդհանրապես ես կարծում եմ, որ եթե «Ուժեղ Հայաստանը» ընդդիմությանը համախմբելու գործընթաց սկսի, ապա հավաքական ընդդիմությունը կհաղթի, իսկ մեր հետ կապված մենք պիտի ամեն ինչ անենք, որ շեմը հաղթահարենք և փորձենք լուծում դառնալ մեր համեստ մասնակցությամբ»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում