copy image url
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 19:00 17-04-2026

Նավթի շուկան արագ է հավասարակշռվում. ինչ է սպասվում Հայաստանին

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը օրեր առաջ հայտարարել էր, որ վարչակազմը չի նախատեսում երկարաձգել Ռուսաստանից և Իրանից նավթի վաճառքի լիցենզիաները։

Oragir.News-ի խնդրանքով՝ տնտեսագետ Հրայր Կամենդատյանը մեկնաբանեց ԱՄՆ նախարարի այս հայտարարությունը։

«Նման հայտարարությունները հաճախ փոփոխական բնույթ են կրում, և դրանք երկարաժամկետ կանխատեսումների համար հստակ հիմք չեն կարող հանդիսանալ։ Այսպիսի հայտարարությունները կարող են կարճաժամկետ տատանումներ առաջացնել, բայց երկարաժամկետ գնային միտումների վրա վճռորոշ ազդեցություն չեն ունենում», ասաց նա բացատրելով, որ համաշխարհային նավթային շուկան մեծապես կախված է OPEC-ի քաղաքականությունից, խոշոր արտադրողների վարքագծից, ինչպես նաև արդեն պահեստավորված նավթի պաշարներից, որոնք հնարավորություն են տալիս արագ հավասարակշռել հնարավոր տատանումները։

Հանրության շրջանում կասկած է շրջում, թե Ռուսաստանի և Իրանի դեմ ԱՄՆ-ի այս որոշումը կարող է ազդել նաև Հայաստան ներկրվող նավթամթերքի գների վրա։ Անդրադառնալով ԱՄՆ-ի այս որոշման հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա՝ Կամենդատյանը նշեց, որ անմիջական ռիսկեր չկան.

«Հայաստանը նավթամթերք ներմուծում է տարբեր ուղղություններով, և լոգիստիկ շղթաները այս պահին չեն ենթադրում խաթարումներ։ Գների փոփոխությունները, եթե լինեն, կլինեն համաշխարհային շուկայի ընդհանուր տատանումների շրջանակում և ոչ թե ուղղակի ազդեցությամբ»։

Անդրադառնալով հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա՝ Կամենդատյանը նշել է, որ իրավիճակը անմիջական ռիսկեր չի պարունակում․ «Հայաստանը նավթամթերք ներմուծում է տարբեր ուղղություններով, և լոգիստիկ շղթաները այս պահին չեն ենթադրում խաթարումներ։ Գների փոփոխությունները, եթե լինեն, կլինեն համաշխարհային շուկայի ընդհանուր տատանումների շրջանակում և ոչ թե ուղղակի ազդեցությամբ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները