copy image url
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 19:40 15-04-2026

Ընդդիմության հաջողության բանալին ընտրողների ակտիվ մասնակցությունն է. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը Oragir.News-ի խնդրանքով մեկնաբանել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ակնարկը, որ ընդդիմությունը կարող է միավորվել և հաղթել ընտրություններում։

«Հայաստանում հավաքական ընդդիմություն, որպես միատարր էլեմենտ, գոյություն չունի։ Այն ուժերը, որոնք դիտարկվում են որպես ընդդիմություն, խայտաբղետ են թե՛ գաղափարական, թե՛ շահերի, թե՛ աշխարհաքաղաքական ընկալումների առումով։ Եթե նույնիսկ առանձին ուժերի միջև հնարավոր է որոշ ընդհանուր կետեր գտնել, ապա ընդհանուր ճակատ ձևավորելու դեպքում հակասությունները շատ ավելի խորքային են դառնում։ Այդ պատճառով ես իրատեսական չեմ համարում մեկ միասնական ընդդիմադիր բևեռի ձևավորումը»,- նշել է նա։

Պողոսյանի գնահատմամբ՝ միավորումը տեսականորեն հնարավոր է այն դեպքում, եթե բոլոր ուժերը մի կողմ դնեն տարաձայնությունները, սակայն նույնիսկ այդ պարագայում հաջողության հասնելու հիմնական գործոնը կլինի ընտրողների մասնակցության մակարդակը։

«Եթե հիպոթետիկ ընդունենք, որ բոլոր հակասությունները մի կողմ են դրվում և ձևավորվում է մեկ ընդհանուր ճակատ, ապա տեսականորեն հնարավորություն կա հաղթելու՝ պայմանով, որ կարողանան ընտրատեղամասեր բերել ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 60 տոկոսը։ Ավելի ցածր մասնակցության պարագայում հաղթանակի հնարավորությունները շատ փոքր են»,- ընդգծեց քաղաքագետը, հավելելով, որ ընդդիմության հաղթանակի բանալին ոչ միայն միավորման մեջ է, այլև ընտրողների ակտիվության բարձրացման մեջ, քանի որ ընտրություններին հաճախ չեն մասնակցում այն քաղաքացիները, որոնք հիասթափված են քաղաքական ուժերից կամ չեն հավատում ընտրական գործընթացներին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները