Ըստ էության 4 ամիս առաջ - 21:30 14-04-2026

Ըստ էության․Վստահ եմ` բավարար քվե չստանալու դեպքում վարչախումբը գնալու է հակասահմանադրական քայլերի

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, «ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Ավետիք Քերոբյանին։

Նրա հետ խոսել ենք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյաի հայտարարության, Անդրանիկ Քոչարյանի բանակում չծառայած «բարձրակարգ տղայի», 18-ամյա Դավիթ Մինասյանին հիվանդանոցից բանտ տեղափոխելու, առաջիկա խորհրդարանական ընտրությունների, Նիկոլ Փաշինյանի արտաքին աջակցության, Ալեն Սիմոնյանի՝ «Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, Ադրբեջանինը՝ Հայաստանը» հայտարարության, Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Վստահ եմ ուղղակի, որ ընտրություններին բավարար քվե չստանալու դեպքում այսօրվա վարչախումբը կարող է գնալ հակասահմանադրական և հակաօրինական քայլերի իշխանությունը պահելու համար և զարմանալի է չէ, որովհետև իրենց մտադրությունը հակաժողովրդավար լինելու, իրենց էությունը արդեն ցույց տվել են, բայց հակաժողովրդավար լինելու մտադրություններն էլ բացահայտ հայտարարել են, կրկնեմ, մեջբերեմ ավելի շուտ, որ եթե սահմանադրական մեծամասնություն չկազմենք, պատերազմ կլինի կամ մեր նպատակը սահմանադրական մեծամասնություն կազմելն է, իսկ նորմալ երկրում սահմանադրական մեծամասնությունը դա հակաժողովրդավարական է»,- ասաց Քերոբյանը։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, Քերոբյանը նշեց, որ այս իշխանությունը հրաժարվել է ամեն ինչից։

«Փորձում են ձևակերպումներ տալ, որ հետո կարողանան արդարանալ ավելի շուտ ոչ թե արդարանալ, այլ փողոցային բառերով ասած «կրուտիտ» լինել և կարողանալ իրենց մի ասած սուտը մյուսով արդարացնել հաջորդ ստին ճանապար բացելով»,- նշեց նա։

Քերոբյանի պնդմամբ` Նիկոլ Փաշինյանը անթաքույց ռուսամետ և ավելին`ռուսամոլ քաղաքական գործիչ է:

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի