copy image url
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 20:47 14-04-2026

Ադրբեջանական շուկան ռուսական 160 մլն-անոց շուկային այլընտրանք չի կարող լինել․ տնտեսագետ

«Ձուկը ծովի մեջ բազար չեն անում։ Հայաստանն ունի տասնամյակների փորձ ռուսական շուկայում աշխատելու։ Եվ եթե ադրբեջանական փոքրիկ, խղճուկ շուկան դիտարկվում է որպես Ռուսաստանի այլընտրանք, ես ասելիք չունեմ»,- ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և խոշոր գործատուների հետ հանդիպմանը:

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետը բացատրեց, որ ռուսական շուկան 160 միլիոնանոց է և հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության առանցքային տանող էլեմենտը: Նա շեշտեց, որ եթե Հայաստանը դուրս գա այդ տնտեսական տարածքից, երկիրը կկրի լուրջ կորուստներ, սակայն այդ մասին իշխանությունների կողմից ոչինչ չի ասվում։

Նշեց նաև, որ Ադրբեջանը նավթի, գազի և էներգակիրների վրա հիմնված երկիր է, և անհասկանալի է, թե ինչ իրական փոխանակություն կարող է Հայաստանն ունենալ այդ շուկայի հետ: «Մեկ, երկու, երեք պրոդուկտներ, ենթադրենք՝ ապրանքներ արտահանվեցին, այնտեղից ներմուծվեցին, հետո՞, հետո ի՞նչ»,- հավելեց տնտեսագետը՝ կասկածի տակ դնելով նման հնարավորությունների հեռանկարը:

Հարցին, թե արդյո՞ք գործարարների շրջանում կա վստահություն Փաշինյանի և ՔՊ-ական իշխանության նկատմամբ, որ գնացել են այս հանդիպմանը, տնտեսագետը պատասխանեց.

«Այդ հարցը պետք է գործարարներին տալ: Ես ոչինչ չեմ կարող ասել, եթե գնացել են, ուրեմն վստահություն կա, և դա նորմալ է՝ երկրի վարչապետի հետ պարբերաբար պետք է հանդիպեն, ոչ թե ընտրությունների նախօրեին»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ էր հրապարակել խոշոր գործատուների հետ հանդիպումից, որտեղ քննարկվել են աշխատատեղերի քանակն ավելացնելու, Խաղաղության խաչմերուկի ընձեռած հնարավորությունների, ինչպես նաև Ադրբեջանի հետ երկաթուղային կապի և առևտրային հեռանկարների մասին, որոնց նկատմամբ, ըստ Փաշինյանի, հայաստանյան ներդրողների շրջանում դեռևս վստահության պակաս կա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները