copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 21:33 11-04-2026

Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ

Հայաստանում անցկացվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը, որին մասնակցել են Գերմանիայի, Չինաստանի, Մոլդովայի, Լիտվայի, Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ:

Այդ մասին հայտնում են Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից։

«Իր մասշտաբով և բնույթով բացառիկ միջոցառումը մեր երկրում է համախմբել Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրների օլիմպիական կոմիտեների նախագահների, համաշխարհային սպորտում հեղինակություն ունեցող անձանց:

Ֆորումի ընթացքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ: Սա բացառիկ կարևորության իրադարձություն է միջազգային և հայրենական մարզաշխարհի համար, քանզի նշանակալիորեն մեծացնում է մեր հնարավորությունները լուրջ դերակատարում և ներկայություն ունենալու միջազգային մարզական հարաբերություններում և կարևորագույն նախագծերում։

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ հայրենական սպորտի ղեկավարը նշել է, որ ֆորումը յուրօրինակ հարթակ է, որտեղ սպորտը դառնում է միավորող ուժ, կամուրջ Եվրոպայի և Ասիայի ժողովուրդների միջև: «Նման միջոցառման անցկացումը մեր երկրում գնահատում ենք որպես մեր պետության ակտիվ և վստահելի գործընկերոջ ընկալում միջազգային միջավայրում»,-ընդգծել է Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեն պատրաստ է հանդես գալ որպես ընդունող կողմ՝ մեր պետությունների մարզիկների համատեղ հավաքների համար, քանզի մեր մարզական օբյեկտները, կլիման, աշխարհագրական ռելիեֆը, մի շարք մարզական ուղղությունների համար բացառիկ հարմարավետ են։

Գագիկ Ծառուկյանն առաջարկել է մարզիչների և մարզական մասնագետների փոխանակման համատեղ խոշոր նախագծեր իրականացնել, համատեղել ջանքերը՝ միջազգային մակարդակում սպորտի զարգացման և Եվրասիական մայրցամաքի մի շարք պետությունների միջև առաջատար փորձի փոխանակման նպատակով»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան