Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 11:42 11-04-2026

Իսրայելը հայտարարել է, որ մտադիր չէ քննարկել հրադադարի հարցը «Հեզբոլլահ»-ի հետ

Լիբանանի հետ բանակցություններում իսրայելական կողմը չի քննարկի «Հեզբոլլահ» շարժման հետ զինադադարի հնարավորությունը։

Այս մասին ապրիլի 11-ին հայտարարել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եհիել Լայտերը։

«Իսրայելը հրաժարվել է քննարկել կրակի դադարեցումը «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության հետ», - Լայտերի խոսքերն է մեջբերում The Times of Israel թերթը։

Դեսպանի բնորոշմամբ՝ «Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղության հասնելու հիմնական «խոչընդոտն է»։