Ըստ էության 4 ամիս առաջ - 20:00 10-04-2026

Ըստ էության․ Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին։

Նրա հետ խոսել ենք նախօրեին անցկացված ԲՀԿ համագումարի, ԲՀԿ-ին միանալու որոշման, Ռոբերտ Քոչարյանի ուժի հետ ասոցացվելու, Երևանում առկա խնդիրների, ասֆալտապատման ու փոսալցումների, տրանսպորտի բարեփոխումների ձախողման, ուղևորների ու վարորդների միջև հաճախակի դարձած վիճաբանությունների, ուղեվարձի չվճարման, առաջիկա խորհրդարանական ընտրությունների, դրանցում Նիկոլ Փաշինյանի արտաքին աջակցության, ընտրություններով իշխանափոխության հասնելու, եկեղեցու դեմ արշավի, կաթողիկոսին հեռացնելու ծրագրի, ՔՊ նախընտրական ծրագրի և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Արտաքին ուժերը ինչ կապ ունեն, ով ուզում է աջակցի, ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի, ինչ կապ ունի, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է որոշելու: Իսկ ես վստահեցնում եմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եթե մեծ մասնակցություն ապահովեց, դուրս եկան տներից և հինգ րոպեով մասնակցեցին ընտրություններին, միանշանակ ընտրություններով «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվելու է: Այն մարդիկ, ովքեր ասում են, որ ընտրություններով չի լինելու նման բան, ես հակառակն եմ ասում»,- ասաց նա։

Ստեփանյանի պնդմամբ՝ Երևանի քաղաքապետարանում խայտառակ իրավիճակ է, շունը տիրոջը չի ճանաչում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում