Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 20:20 10-04-2026

Ամռանը կանցնես, ձմռանը կխրվես. Նոր Խարբերդի ճանապարհը սեզոնային է

«Ձմռանը մարդիկ բառացիորեն ցելաֆոն են հագնում, որ կարողանան անցնել այս ճանապարհով։ Ցեխը այնքան խորն է, որ չգիտես՝ ոտքդ դնելուց հետո կկարողանա՞ս շարժվել, թե՞ ոչ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդի ամառանոցներ 12 հասցեի բնակիչ տիկին Գայանեն՝ ներկայացնելով իրենց ամենօրյա դժվարությունները։

Նա մեզ ներկայացրեց կենտրոնական փողոցին կապվող և դեպի 55 և 33 համարների հասարակական տրանսպորտի կանգառներ տանող ճանապարհի մասին, որը հատկապես անանցանելի է դառնում աշնանն ու ձմռանը։

«Սեզոնային ճանապարհ է դարձել. ձմռանն ու աշնանը պարզապես հնարավոր չէ օգտվել։ Անձրևից հետո ամբողջը վերածվում է ցեխի, մարդիկ շրջանցելու այլ տարբերակ չունեն»,- նշեց նա։

Տիկին Գայանեն նաև ընդգծեց, որ բնակիչները տարիներ շարունակ բարձրաձայնել են խնդիրը տարբեր մակարդակներում։

«2018-ի, 2021-ի ընտրությունների ժամանակ էլ խոստումներ են տվել։ Ասում էին՝ փտած խողովակ կա, դա կփոխեն, ճանապարհը կկարգավորեն, բայց մինչ օրս ոչինչ չի արվել»,- ասաց նա։

Բացի ճանապարհի անմխիթար վիճակից, բնակիչները բարձրացնում են նաև անվտանգության հարցը։ Ճանապարհը գտնվում է ձորի հատվածում, որտեղ լուսավորություն չկա, իսկ գիշերային ժամերին այն դառնում է շատ վտանգավոր։

«Կենդանիներ են լինում, մութ է, նախկինում ոստիկանությունը գալիս էր հսկողության, հիմա դա էլ չկա։ Եթե մեկին բան պատահի, ոչ ոք չի իմանա»,- մտահոգված նշեց մեր զրուցակիցը, իշխանություններից պահանջելով համարժեք աշխատանքներ՝ փողոցի խորը ցեխափոսերը վերացնելու և հնարավոր դժբախտ դեպքերից խուսափելու համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները