copy image url
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 22:08 09-04-2026

Եղանակային պայմանները այդքան մտահոգիչ չեն, ինչքան պետության մոտեցումը գյուղոլորտի նկատմամբ. գյուղատնտես

Գարնան երկրորդ ամիսն է, բայց Հայաստանի հյուսիսային շրջաններում ցանքսը դեռ ամբողջությամբ չի մեկնարկել։

Պատճառը՝ փոփոխական եղանակային պայմաններն են։ Անձրևն ու ձյունը գյուղացիների համար դժվարություններ են ստեղծել։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է գյուղատնտես Վարդան Իկիլիկյանի հետ։

«Որոշ հատվածներում աշխատանքները սկսվել են, սակայն ոչ բոլորում։Բարձրադիր գոտիներում դեռ չեն սկսել։ Մենք երկու օր առաջ էինք սկսել ցանքսը, բայց անձրևը ստիպեց ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները»,- ասում է նա։

Չնայած այս ուշացումներին՝ գյուղատնտեսը կանխատեսում է՝ տարին կարող է բերքառատ լինել։ «Վստահ եմ՝ առատ տարի է լինելու, բայց խնդիրն ուրիշ տեղ է․ գյուղատնտեսական ոլորտն ընդհանուր առմամբ անկում է ապրում»,- ընդգծում է Իկիլիկյանը։

Նրա խոսքով՝ ամենամեծ վտանգը հիմա ոչ թե եղանակն է, այլ պարարտանյութի պակասը, որի մասին, ըստ նրա, բավարար չի խոսվում։ «Ազոտական պարարտանյութ չի գալիս Հայաստան։ Ռուսաստանում պատերազմ է, Վրաստանից էլ քիչ է ներկրվում։

Բայց այս հարցը կարծես չի մտահոգում պատասխանատուներին»,- ասում է գյուղատնտեսը։

Իկիլիկյանի գնահատմամբ՝ եթե խնդիրը չլուծվի ժամանակին, դա կարող է ուղղակիորեն ազդել բերքատվության վրա՝ նույնիսկ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում։ Վարդան Իկիլիկյանը համոզված է, որ եղանակային պայմանները այդքան մտահոգիչ չեն, ինչքան պետության մոտեցումը գյուղոլորտի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները