copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 09:00 09-04-2026

ՔՊ-ն օրենքից վե՞ր է. իշխող կուսակցությունը 2025-ի հաշվետվությունը չի ներկայացրել ԿԿՀ

Չնայած այն բանին, որ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն ամենից խրոխտ տոնով են հայտարարում, որ կուսակցություններն ու լրատվամիջոցներն պետք է թափանցիկ գործեն, ժամանակին ներկայացնեն իրենց հաշվետվությունները, այնուամենայնիվ իրենք նույնկերպ չեն վարվում։ Պարզվում է, որ ՔՊ-ն 2025 թվականի իր տարեկան հաշվետվությունը դեռևս չի ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։



Նկատենք, որ ըստ օրենքի կուսակցությունները պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու տարվա տարեկան հաշվետվությունը ԿԿՀ ներկայացնել մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը։ 2026 թվականի փետրվարի 20-ից ավելի քան մեկուկես ամիս է անցել, սակայն ՔՊ-ի հաշվետվությունը դեռևս բացակայում է ԿԿՀ պաշտոնական կայքից, առկա են միայն նախորդ տարիների հաշվետվությունները։



ԿԿՀ կայքն ուսումնասիրելիս նկատեցինք, որ ՔՊ-ի նախկին գործընկեր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ժամանակին ներկայացնում է հաշվետվությունները, առկա էր նաև 2025-ի հաշվետվությունը։


Այսպիսով՝ ստացվում է, որ երբ հարցը վերաբերում է իշխանությանը, հաճախ անտեսվում են անգամ օրենքի հստակ պահանջները, մինչդեռ եթե ընդդիմադիրները նմանատիպ խախտումներ կատարեին, ապա նրանք պատասխանատվության կենթարկվեին դրա համար, ՔՊ-ականներն էլ ամեն առիթով այդ խախտումները մատնացույց կանեին։ Այս անհամաչափ մոտեցումը հանրության շրջանում տպավորություն է ստեղծում, որ իշխանական կուսակցությունն ու նրա ներկայացուցիչներն օրենքից վեր են, որոնց համար գործում են այլ կանոններ, և անգամ օրենքի բացահայտ խախտումը համապատասխան հետևանքների չի հանգեցնում։

Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ՔՊ ներկայացուցիչների, մասնավորապես՝ խմբակցության կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի և նույնանուն խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ։ Եթե Ալեքսանյանը մեր զանգերին չպատասխանեց, ապա Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ։

Իշխող կուսակցությունը հաճախ դժգոհում է լրատվամիջոցներից՝ պնդելով, թե հրապարակվում է չճշտված կամ չպարզաբանված տեղեկատվություն։ Սակայն երբ առաջանում է պարզաբանում ստանալու անհրաժեշտություն, նրանք հաճախ կա՛մ չեն արձագանքում հեռախոսազանգերին, կա՛մ հրաժարվում են մեկնաբանություն տալ։

Եթե այս հրապարակումից հետո ՔՊ-ականները պարզաբանումներ ներկայացնելու ցանկություն ունենան, ապա Oragir.News-ը պատրաստ է լսել և հրապարակել դրանք։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում