copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 20:25 07-04-2026

Հայտնի է դարձել Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա հարձակվողների ինքնությունը

Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա հարձակվածներից մեկը սպանվել է, ևս երկուսը վիրավորվել են: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը։

Նրա խոսքով` երկու ոստիկան թեթև վնասվածքներ են ստացել։
Հարձակվողները տարբեր զենքեր են կիրառել։

Պաշտոնյան հավելել է, որ հյուպատոսությունը չի աշխատում արդեն 2,5 տարի, այնտեղ իսրայելցի դիվանագետներ չեն եղել:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆտչին իր հերթին հայտարարել է, որ ոստիկանությունն արդեն պարզել է հարձակվողների ինքնությունը: Դրանցից մեկը կապված է «կրոնը չարաշահող կազմակերպության» հետ, երկրորդը թմրանյութերի գործով դատվածություն ունի։ Նաև հայտնի է, որ հարձակվողներից երկուսը եղբայրներ են։

Նախարարի խոսքով՝ նրանք վարձակալած մեքենայով Ստամբուլ են գնացել Իզմիթ քաղաքից։