Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 12:06 06-04-2026

Թրամփը չի բացառել Իրանում ամերիկյան զորքերի տեղակայման հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանում ամերիկյան զորքերի տեղակայումը։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել The Hill պարբերականին տված հարցազրույցում։

Ինչպես գրում է թերթը, այն հարցին, թե արդյոք ամերիկյան առաջնորդը բացառո՞ւմ է Իրան ցամաքային զորքեր ուղարկելու հնարավորությունը, վերջինս բացասական պատասխան է տվել։

«Խելացի մարդիկ համաձայնության կգային», — հայտարարել է Թրամփը՝ խոսելով Իրանի հետ պայմանավորվածությունների հասնելու հավանականության մասին
The Hill-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ հայտարարել է, որ եթե համաձայնություն ձեռք չբերվի, Միացյալ Նահանգները պատրաստ կլինեն քննարկել Իրանի տարածքում գտնվող ցանկացած ենթակառուցվածքային օբյեկտի հարվածելու հնարավորությունը:

Axios պորտալին տված հարցազրույցում ամերիկյան առաջնորդը բարձր է գնահատել մինչև ապրիլի 7-ը Իրանի հետ գործարք կնքելու հավանականությունը: Ավելի վաղ Truth Social-ի իր էջում նա սպառնացել էր հարվածներ հասցնել էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներին, եթե Իրանը մինչև ապրիլի 6-ը չբացի Հորմուզի նեղուցը: