copy image url
Մշակույթ 5 ամիս առաջ - 19:25 02-04-2026

12-րդ դարի բացառիկ արտեֆակտը Հայաստանի պատմության թանգարանում է

12-րդ դարի արտեֆակտը՝ հայկական միջնադարյան նկարազարդումներով դռան փայտե փեղկը, արդեն Հայաստանի պատմության թանգարանում է։ Գնման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 175,4 մլն դրամ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից:

Միջնադարյան հերթական արժեքի վերադարձը Հայաստան. գրել է նա՝ կից տեսանյութ հրապարակելով Պատմության թանգարանից, որտեղ ցուցադրվում է հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը:

«Այն կներառվի Պատմության թանգարանի հավաքածուի շարքում և կլինի մշտական ցուցադրության զարդերից մեկը։ Նախորդ տարի պետությունը մշակութային արժեքների ձեռքբերման և թանգարանների հավաքածուների համալրման համար ծախսել է ավելի քան 322 մլն դրամ»,- տեսանյութում ասում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ 2025 թվականին դեկտեմբերի 18–ին կայացած նիստում հաստատվեց, որ ՀՀ կառավարությունը ձեռք կբերի 12–րդ դարի արտեֆակտ՝ դռան փայտե փեղկ՝ հայկական միջնադարյան նկարներով։ Գնման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 175,4 մլն դրամ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները