Օրակարգ 5 ամիս առաջ - 20:00 02-04-2026

Օրակարգ․ Երկրաշարժ ու ցունամի էլ լինի՝ մենք Նիկոլ Փաշինյանին չենք միանալու․ Էդվարդ Անտինյան

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Էդվարդ Անտինյանն է։

Հաղորաշարի շրջանակներում Անտինյանի հետ զրուցել ենք Փաշինյանի՝ ՌԴ կատարած այցի շարժառիթների, Պուտինի հետ հանդիպման և դրա ժամանակ հնչած հայտարարությունների, Փաշինյանի վերընտրության հարցում արտաքին դերակատարների ցուցաբերած աջակցության, ընտրություններին «Հայաստանի շնորհապետական կուսակցության» հետ մասնակցելու պատճառների, ՔՊ-ի և ներկայիս ընդդիմության հետ համագործակցությունը բացառելու, 2021 թվականի իրավիճակի կրկնության հավանականության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Էդվարդ Անտինյանը շեշտում է՝ երկրաշարժ ու ցունամի էլ լինի՝ իրենք Նիկոլ Փաշինյանին չեն միանալու։ «Ես ասում եմ՝ եթե կլինի հրաբուխ, երկրաշարժ, նույնիսկ անծով, անօվկիանոս Հայաստանում պատուհանը կբացեն, կտեսնեն՝ ցունամին եկել է, իրենց պատուհանին է հասել՝ մենք չենք միանալու ո՛չ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ Սամվել Կարապետյանին, ո՛չ որևէ մեկին։ Մենք գնալու ենք մեր օրակարգով։ Ինչո՞ւ է մարդկանց դա հիստերիայի մեջ գցում, որովհետև ասում են՝ ոնց, բա հետո չե՞նք կարողանալու առնենք, էնտեղ ճնշենք, էնտեղից՝ գայթակղենք, ոնց, էս ինչ եք անում, դուք փոխում եք հայաստանյան պատկերացումները»,- ասաց նա։

Քաղաքագետը բացառում է, որ հունիսի 7-ից հետո Հայաստանի վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը, պնդում՝ նրա թիմակիցները ստում են այս հարցում։

Անդրադառնալով Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ Անտինյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Ռուսաստանի նախագահը դրանով ցույց էր տալիս, թե «ով է Նիկոլ Փաշինյանի պապան»։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը