copy image url
Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 19:40 01-04-2026

Եթե Ալեն Սիմոնյանը գաղտնի տվյալներ է հրապարակում՝ խնդիրներ կունենա․ Սողոյան

«Եթե ինքը դա հայտարարում է որպես բաց աղբյուրների վրա, այսինքն՝ հանրամատչելի տեղեկատվություն, որին հղում կատարելով է այդ տվյալները հայտնում, ապա նորմալ երևույթ է, կարող է քաղաքական խոսքի մեջ տեղավորվել։

Բայց եթե ինքն ունի այլ տվյալներ կամ չհիմնավորված, գաղտնի տվյալներ, որոնք հրապարակում է, ապա այդտեղ կարող է որոշակի խնդիրներ առաջանալ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի գրառմանը։

Նշենք՝ Ալեն Սիմոնյանը գրել էր, որ Թագուհի Թովմասյանը ՀՀ ԱԺ 8-րդ գումարման ընթացքում, բացի աշխատավարձից, ստացել է ավելի քան 14,000,000 դրամ։ Սողոյանի դիտարկմամբ՝ գուցե Ալեն Սիմոնյանն այդ գումարը նշելով նկատի է ունեցել պարգևավճարները, պարգևատրումները, ցույց տալով, որ Թովմասյանը չի հրաժարվել դրանցից կամ նույն ձևով ընդունել է դրանք։

«Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ Ազգային ժողովի պատգամավորը հանդիսանում է բարձրաստիճան պաշտոնատար անձ, ում գույքի և եկամուտների մասին ամբողջ տեղեկատվությունը ենթակա է հայտարարագրման»,- եզրափակեց փաստաբանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները