Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 11:00 31-03-2026

Հայաստանն ընդգրկվել է ամենաանվտանգ երկրների շարքում՝ ըստ GTI-2026-ի

«Ահաբեկչության գլոբալ ինդեքս 2026»-ը (GTI) ներկայացրել է երկրների հերթական վարկանիշային աղյուսակը՝ ըստ ահաբեկչական սպառնալիքի մակարդակի:

Նախորդ տարվա զեկույցի համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում էր 82-րդ տեղը։ 2026 թվականին երկիրն իջել է 81-րդ հորիզոնական, ինչը թույլ է տալիս այն դասել աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքին ըստ այս ցուցանիշի (1-ից 100 բալանոց սանդղակով, որտեղ ավելի բարձր դիրքերը համապատասխանում են սպառնալիքի նվազագույն մակարդակին):

Ահաբեկչական ակտիվության ամենաբարձր մակարդակ ունեցող պետությունների թվին են դասվել՝ Պակիստանը (8,574), Բուրկինա Ֆասոն (8,324) և Նիգերը (7,816), իսկ ամենացածրը՝ Ուրուգվայը, Զիմբաբվեն, Վիետնամը:

Վարկանիշում ներկայացված են նաև՝ Սիրիան (7,38)- 6-րդ տեղ, Իսրայելը (6,79)- 10-րդ, Աֆղանստանը (6,678)- 11-րդ, Հնդկաստանը (6,428)- 13-րդ, Ռուսաստանը (5,593)- 17-րդ, Իրանը (5,477)- 18-րդ, ԱՄՆ-ն (4,521)- 28-րդ, Գերմանիան (4,447) - 29-րդ, Ֆրանսիան (3,224)- 35-րդ, Թուրքիան (3,212)- 36-րդ, Չինաստանը (1,311)- 54-րդ, Շվեյցարիան (0,749)- 67-րդ, Միացյալ Արաբական Էմիրությունները (0,749)- 68-րդ, Վրաստանը (0,506)- 77-րդ և Ադրբեջանը (0,123)- 93-րդ տեղ։

«Ահաբեկչության գլոբալ ինդեքսի» ցուցանիշը ձևավորվում է մի շարք հիմնավորումների հիման վրա, ներառյալ՝ ահաբեկչական միջադեպերի քանակը, զոհերի թիվը, հետևանքների ծանրությունը, պատանդառության դեպքերը, ահաբեկչության դեմ պայքարի և նմանատիպ հանցագործությունների քննության արդյունավետությունը, ինչպես նաև այլ պարամետրեր:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ