Ներքին 5 ամիս առաջ - 20:52 30-03-2026

Լուսինե Բադալյանը, որ գնա, տղաների հետ զրուցի, բոբիկ վիճակով դուրս կգա. համադասարանցու ծնողը՝ ձերբակալված տղաների մասին

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված աշակերտների վերաբերյալ շարունակվում են արձագանքները։ Նրանց համադասարանցիներից մեկի ծնողը լրատվամիջոցի հետ զրույցում բարձր է գնահատել տղաների վարքն ու բնավորությունը՝ նշելով, որ նրանք աչքի են ընկել օրինակելի պահվածքով։

«Նման օրինակելի, դաստիարակված, հայրենասեր, քրիստոնյա երեխաներ դժվար է գտնել։ Դպրոցի դեմքն էին։ Ամեն կիրակի գնում էին պատարագի», - նշել է ծնողը։

Նա նաև հավելել է, որ տղաները դասարանում առանձնացել են իրենց հանգիստ ու համերաշխ պահվածքով․

«Դասարանի խաղաղության աղավնիներն էին»։

Ծնողը նաև կոչ է արել պատգամավոր Լուսինե Բադալյանին հանդիպել աշակերտների հետ՝ նրանց հետ զրուցելու համար, և վստահեցրել որ իր բոբիկ վիճակից ամոթով է դուրս գալու։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է 3 անձ, որոնցից երկուսը, ըստ տարածված տեղեկությունների, դպրոցականներ են։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում