Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 19:44 30-03-2026

Փաշինյանը «Մարտի 1» է ուզում. նրան պետք է, որ հայը հայի արյուն թափի

«Սրանք գիտակցված, մտածված, նախապես նախագծված գործողություններ են: Նիկոլ Փաշինյանին զոհեր են պետք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցու բակում մարտի 29-ին տեղի ունեցած միջադեպին:

Իրավապաշտպանը համոզված ասաց. «Սա կանխատեսված սադրանք էր, և պատահական չէր ընտրված ո՛չ տեղը, ո՛չ ժամանակը»:

Ըստ նրա՝ նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաև Ծիծեռնակաբերդում, երբ Աննա Հակոբյանը անչափահաս երեխայի հետ գնացել էր այնտեղ՝ հաստատապես իմանալով, որ այդ ժամին այնտեղ լինելու են իրենց վարած քաղաքականության հետ հաշտ չեղող մարդիկ: Կարապետյանցի խոսքով՝ սա ունի երկու բացատրություն.

«Կա՛մ անվտանգության ծառայությունները բացարձակ անձեռնահաս են ու չեն հաշվարկում ռիսկերը, կա՛մ սա գիտակցված սադրանք է, որը տեղի է ունենում հայ ժողովրդի համար սակրալ և հոգևոր կապ ունեցող վայրերում»:

Տիկին Կարապետյանցը նշեց նաև, որ Փաշինյանին այս պահին անհրաժեշտ է ուժի ցուցադրություն՝ մարդկանց սրտերում վախ ու անհանգստություն սերմանելու համար:

«Փաշինյանին հիմա պարտադիր պետք է բախում, որ հանրության մեջ առաջանա հիասթափություն ու զզվանք, ինչի արդյունքում հնարավորինս քիչ մարդ կմասնակցի ընտրություններին»,-շեշտեց Կարապետյանցը, հավելելով, որ ընտրություններին մեծ մասնակցության դեպքում Փաշինյանը վերարտադրվելու տարբերակ պարզապես չունի:

«Իրեն պետք է սակրալ վայրում հայի արյուն թափվի... ամեն անգամ թիրախավորվում են, որ հայը հայի դեմ դուրս գա»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանն, ապա հավելեց, որ Փաշինյանն ընդօրինակել է նախորդ իշխանությունների ամենավատ գործիքակազմը և պատրաստ է անգամ Մարտի 1-ին նմանվող գործողությունների՝ չբավարարվելով փոքր զոհերով:

Անդրադառնալով միջադեպի իրավական կողմին՝ Նինա Կարապետյանցը նկատեց, որ երիտասարդի կողմից մեկ հարվածը, ըստ քրեական օրենսգրքի, անգամ «ծեծ» հոդվածի տակ չի կարող տեղավորվել: Նա շեշտեց, որ պետք է գնահատել, թե ում գործողություններն են եղել առաջնային. «Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները տարիներ շարունակ ատելություն ու անհանդուրժողականություն են սերմանել իրենցից տարբերվող տեսակետ ունեցողների նկատմամբ, և բնական է, որ դրա հակադարձումը նման դրսևորումներ է ունենում»:

Իրավապաշտպանը զգուշացրեց, որ սերմանված ատելությունը նախ և առաջ վերադառնալու է հենց իշխող թիմին. «Սա ձնագնդի նման հավաքվելու է ու սրբի, տանի նախ և առաջ Նիկոլ Փաշինյանին»:

Միևնույն ժամանակ նա հայտնեց, որ Փաշինյանն ու իր թիմակիցները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, և ժողովուրդը տեսնի նրանց դատվելը օրենքի շրջանակներում:

Հիշեցնենք՝ մարտի 29-ին Երևանում Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ Նա փորձել է դուրս գալ եկեղեցուց, նրա թիկնապաները հրմշտել են մարդկանց, որ դուրս գալու ճանապարհ բացեն։ Այդ ժամանակ մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել իրեն: «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել է ձեռքով հարվածել:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ