Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 09:48 30-03-2026

Հայաստանը վերջին 3 տարում ավելի քան 88 մլն լիտր խմելու ջուր է արտահանել

Հայաստանը վերջին երեք տարում արտահանել է մոտ 88 մլն 131 հազար 400 լիտր ջուր։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Ի պատասխան մեր գրավոր հարցման` գերատեսչությունից հստակեցրել են, որ երկիրն արտահանում է բնական կամ արհեստական հանքային, գազավորված, չքաղցրացրած խմելու ջրեր, որոնք դասվում են ԱՏԳ ԱԱ 2201 ծածկագրին (միջազգային առևտրում կիրառվող արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ):

Ներկայացված տվյալների համաձայն՝ վերջին երեք տարում արտասահման մատակարարումների ծավալը շարունակում է աճել։

2025 թվականին խմելու ջուր է արտահանվել 29 երկիր, որոնց թվում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ղազախստանը, Ղրղզստանը, Բելառուսը, Իրանը, Լատվիան, Լիբանանը, Կանադան, Մոլդովան, Սաուդյան Արաբիան, Վրաստանը, Քուվեյթը, Ֆրանսիան, Չեխիան, Ուկրաինան, Հարավային Աֆրիկան, Ավստրալիան, Կորեան և այլն:

Միևնույն ժամանակ գերատեսչությունում նշել են, որ արտահանմանն աջակցելու նպատակով կառավարությունը մասնակի փոխհատուցում է արտասահմանում ապրանքի որակի հաստատման համար անհրաժեշտ ISO 9001, ISO 14001, ISO 22000, FSSC 22000 համակարգերի ներդրման և դրանց համապատասխան սերտիֆիկատների ստացման ծախերը (առանց դրա արտահանումը շատ երկրներ անհնար է):

Պետական աջակցությունը կարող է հասնել ծախսերի մինչև 50%–ի, բայց առավելագույնը 1-1, 5 մլն դրամ (մոտ 2,5-3 հազար դոլար)՝ կախված սերտիֆիկատի տեսակից:

Մի շարք ոլորտներում երրորդ երկրներ արտահանելու դեպքում (օրինակ` ԱՄՆ, ԵՄ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա) կառավարությունը փոխհատուցում է նաև սերտիֆիկատի արժեքի մինչև 50%-ը (մինչև 100 000 դրամ), իսկ սերտիֆիկատի առկայության պարագայում` նաև լաբորատոր փորձարկումների 50%-ը (յուրաքանչյուր ցուցանիշի համար մինչև 50 000 դրամ):

Գերատեսչությունում հավաստիացրել են, որ պետական աջակցությունն ու արտադրանքը արտերկրում առաջ մղելու ակտիվ քաղաքականությունը թույլ են տալիս աստիճանաբար ընդլայնել արտահանման աշխարհագրությունը և ավելացնել խմելու ջրի մատակարարման ծավալները:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան