copy image url
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 23:38 27-03-2026

Նիկոլ Փաշինյան, եթե ղարաբաղցիների էլիտան փախել է, ինչո՞ւ ես նրանց ՀՀ-ում տեղավորել իշխանության վերին օղակներում

Գյուղատնտես, Արցախի նախագահի թեկնածու Սերգեյ Ամիրյանի ֆեյսբուքյան գրառումը.

Դեռ չէին սկսվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունները, երբ Արցախում լուրեր էին տարածվում, թե ադրբեջանցիները որոշել են մի քանի օրով բացել սահմանը և արցախցիներին ՀՀ տեղափոխվելու հնարավորություն տալ։

Հետո, ըստ այդ լուրերի, պետք է նորից փակեին՝ Արցախում թողնելով 20-30 հազար հայ։ Հենց դա էլ խուճապ առաջացրեց բնակիչների մոտ։ Այդ պատճառով էր, որ ճանապարհը բացվելուն պես բոլորը ձգտեցին դուրս գալ Արցախից, որ չմնային Ադրբեջանի տիրապետության ներքո։

Դրանից հետո, մինչև առաջին մեքենաների շարժը, լուրեր տարածվեցին, թե ռուսները փակելու են ճանապարհը ու մենք ետ ենք գնալու, այնպես որ, տները մի վառեք։ Ադրբեջանցիների հետ այդպես էին պայմանավորվել, իսկ ոմանց էլ ձեռնտու էր Արցախի հանձնումը՝ թալանի հետքերը կորցնելու համար։

Այս հաղթաթղթերը Նիկոլի ձեռքին են, որոնք նա, իր խոսքի համաձայն հրապարակելու է այս խմորը շատ ջուր տանելուց հետո (հավանաբար մինչև ընտրության օրը)։

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան , հիմա, եթե ղարաբաղցիների էլիտան փախել է կամ ինչպես ասում եք՝ ճողոպրել ու դու այդտեղ դերակատարում չես ունեցել, ապա ինչո՞ւ ես Հայաստանի քաղաքացու աշխատած միլիարդները փոխառության տեսքով տվել իրենց, ՀՀ-ում էլ տեղավորել իշխանության վերին օղակներում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից