Օրակարգ 5 ամիս առաջ - 20:00 26-03-2026

Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանը համահանցակից է Արցախի հայաթափմանը․ Հրանտ Միքայելյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Հրանտ Միքայելյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի հակարցախյան հռետորաբանության, արցախցիներին թիրախավորելու քաղաքականության և դրա նպատակները, իշխանությունը կորցնելուց ունեցած վախերի, ընդդիմության սխալների և դրանք շտկելու անհրաժեշտության, Փաշինյանին ցուցաբերվող արտաքին աջակցության, դրան հակազդելու ճանապարհների, Իրանում շարունակվող պատերազմի, դրա ընդլայնաման ու հանգուցալուծման հնարավոր սցենարների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հրանտ Միքայելյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանը համահանցակից է Արցախի հայաթափմանը։

«Նախ արցախցիների մասով, որ արցախցիները չեն կռվել։ Դրանից ավելի մեծ սուտ չկա, հա։ Արցախցիները կռվել են, բայց ոնց պետք է մարդը կռվի ամբողջական մեկուսացման և շրջափակման մեջ․ Ռուսաստանը չի աջակցել, իր լիազորությունը խաղաղապահ կոնտինգենտը չի իրականացրել, Հայաստանը, որը սահմանադրորեն պետք է պաշտպաներ Արցախը, չի արել ոչ մի բան և հակառակը՝ Փաշինյանը ողջունել է մեծ հաշվով դա, որովհետև միանգամից՝ հենց հայաթափումը տեղի է ունենում, Փաշինյանը հայտարարում է՝ դե հիմա որևէ բան չի խոչընդոտում մեզ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելուն և գնում է Գրանադա, որտեղ ի դեպ Ալիևը չի գալիս։ Հիշեցնեմ՝ դա 2023 թվականի հոկտեմբերի 6-ն է՝ Արցախի հայաթափումից երկու շաբաթ ուշ: Այսինքն՝ Փաշինյանը համահանցակից է այս հայաթափման գործընթացին»,- ասաց նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ «Թրամփի ուղին»՝ TRIPP-ը «Զանգեզուրի միջանցք»-ի բրենդավորված տարբերակն է:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը