copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 20:53 25-03-2026

Թեհրանը կփակի Բաբ-էլ-Մանդեբ նեղուցը, եթե հակառակորդը ցամաքային ներխուժման անցնի

Թեհրանը կփակի Բաբ-Էլ-Մանդեբ նեղուցը, եթե հակառակորդը ցամաքային ներխուժման անցնի. հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին:

Ռազմավարական կարևորություն ունեցող այս նեղուցով են անցնում Սուեզի ջրանցքով նավարկող բազմաթիվ նավեր: Բաբ-Էլ-Մանդեբը գտնվում է Եմենի և Էրիթրեայի միջև, միացնում է Ադենի ծոցը Կարմիր ծովի հետ։

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից, և աշխարհը կանգնած է ավելի մեծ պատերազմի շեմին։