copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 11:45 25-03-2026

Իլոն Մասկը հայտնում է Terafab չիպերի արտադրության նախագծի մեկնարկի մասին

Աշխարհի ամենահարուստ գործարար Իլոն Մասկը իր X-ի պաշտոնական էջում հայտնել է, որ պատրաստվում է սկսել TERAFAB project-ը, որն իրենից ներկայացնում է լայնամաշտաբ ֆաբրիկա՝ չիպերի արտադրության մասով։

Նրա խոսքով՝ սրա նպատակն ամենաժամանակակից չիպեր արտադրող Samsung-ի և Taiwan Semiconductor Manufacturing (TSM)-ի հետ մրցակցելն է։



Ակնկալվում է, որ այս ծրագրի ներդրումները կկազմեն մոտ 25 միլիարդ ԱՄՆ դոլլար, իսկ նպատակը կլինի տարեկան արտադրել ավելի քան մեկ տերավատտ հաշվողական հզորություն։ Դրա մոտ 80%-ը կհատկացվի տիեզերքին, իսկ մոտ 20%-ը՝ վերգետնյա ծրագրերին։

Այս ծրագրի ներդրումը կարող է կապված լինել ներկա պահին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած այն քաղաքականության հետ, որի շրջանակերով ներմուծումը պետք է փոխարինվի ներքին արտադրությամբ։

Հիշեցնենք, որ ներկա պահին Tesla, SpaceX, X Corp, Neuralink և The Boring Company պատկանում են Իլոն Մասկին, ում ընդհանուր ակտիվների չափը կազմում է մոտ 814 միլիարդ ԱՄՆ դոլլար։