Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 16:59 24-03-2026

Միացեք 44-օրյայի զեկույցը հրապարակելու պահանջին, որ ձեր ընտրությունն արդար լինի

ԱԺ-ի մոտ անցկացվող ակցիան կրելու է շարունակական բնույթ։ Այս մասին հայտարարեց ակցիայի մասնակիցներից Միքայել Մարգարյանը՝ ընդգծելով, որ շարժումը սկսվել է անհետ կորածների ծնողների պահանջից, որոնք տարիներ շարունակ սպասել են, որ ստեղծված հանձնաժողովը վերջապես պարզաբանումներ կտա իրենց զավակների ճակատագրի վերաբերյալ, և արդեն ստացել է լայն հանրային արձագանք։

«Նրանք հույս ունեին, որ չորս տարի անց հանձնաժողովը լույս կսփռի որոնողական աշխատանքների և իրենց երեխաների ապագայի վերաբերյալ։ Նրանց են միացել նաև զոհված ազատամարտիկների ծնողները, որոնք բազմաթիվ հարցեր ունեն՝ ինչ պայմաններում են զոհվել իրենց երեխաները, ովքեր են եղել հրամանատարները, ովքեր են տվել հրամանները»,- նշեց նա։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենց պահանջին միացել են նաև պատերազմին մասնակցած անձինք, որոնք այսօր ունեն լուրջ հարցադրումներ։

«Մարտական գործողություններին մասնակցած մարդիկ ևս հարցնում են՝ հնարավոր էր արդյոք կանխել պարտությունը և ինչու պատերազմի հետևանքները տարիներ շարունակ շարունակում են աղետալի լինել»,- հավելեց նա։

Նա նաև ընդգծեց, որ հարցի շուրջ շահագրգիռ են Արցախի ներկայացուցիչները, որոնք ևս պահանջում են հանձնաժողովի բացահայտումների հրապարակում․ «Այս պահին ժողովուրդը գնում է ընտրությունների, և դրանք կարող են լինել ճակատագրական։ Անթույլատրելի է ընտրությունների գնալ անորոշության և հնարավոր ապատեղեկատվության պայմաններում»։

Ակցիայի կազմակերպիչները կոչ են արել քաղաքական ուժերին և հանրության բոլոր շերտերին միանալ իրենց պահանջին․ «Սա կոչ է բոլորին՝ միացեք, որպեսզի ընտրությունը լինի տեղեկացված և արդար, և Հայաստանը գոնե ունենա վերականգնման հեռանկար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել