Օրակարգ 5 ամիս առաջ - 20:00 24-03-2026

Օրակարգ․ Բնակչության մի հատվածն ագրեսիվ լիդեր է ուզում․ Արթուր Աթանեսյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ԵՊՀ Սոցիոլոգիայի ամբոինի վարիչ, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Աթանեսյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ պահվածքի, դրան հաջորդած ներողության, հասարակությանը պատերազմով շանտաժ անելու քաղաքականության, սպասվող խորհրդարանական ընտրությունների, դրանց ճիշտ նախապատրաստվելու անհրաժեշտության, ընդդիմադիր դերակատարների գործողությունների, Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը ժամանակավոր թուլացման, սպասվող նոր հարձակման, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արթուր Աթանեսյանը նկատում է՝ բնակչության մի հատվածն ագրեսիվ լիդեր է ուզում։

«Ինքս նաև ունեմ շատ վաղուց այդ տխրությունը՝ կարելի է ասել որպես քաղաքացի և մարդ նրանով, որ մեր քաղաքական գործիչները նախկինում հազվադեպ էին մետրո իջնում, կոպիտ ասած իջնում, որովհետև իրենց համար դա իսկապես իջնել էր՝ իրենց դիրքերից, «Օլիմպոսից» և այս մեր վարչապետը (մեր ասելով նկատի ունեմ պաշտոնապես` մեր երկրի) դա անում է, և այդ իմաստով նա պոպուլյար է։ Պոպուլյար լինելով և նեգատիվ արձագանքներ ունենալով՝ նա կառուցում է իր տևական ճանաչելիությունը, նա կառուցում է իր համար ագրեսիվ լինելու կարողություն, և իսկապես մեր բնակչության որոշակի հատված ուզում է, որպեսզի պետության լիդերն ագրեսիվ լինի։ Այսինքն՝ դեպքն ահավոր վատն է, սարսափելի, և ես ասում եմ դա նույնն է, ինչը որ սիմվոլիկ դաշտում ոտնձգություն իրականացնել Աստվածամոր և Քրիստոսի պատկերների վրա, իսկ արցախցիներն, այո՛, իրենք իրենց խաչն են տանում, ցավոք սրտի։

Սխալ է վարչապետը՝ ասելով, որ իրենք փախան՝ նաև այն պատճառով, որ Հայաստանն է կենտրոնը, իսկ Արցախը ծայրամասը։ Դա նոր բան չէ, դա աշխարհագրական իմաստով է այդպես՝ այնպես, ինչպես Հայաստանն է կենտրոնը, իսկ սփյուռքը ծայրամաս է: Եվ երբ որ ծայրամասը փակվում է, դա նշանակում է, որ կենտրոնը չի պաշտպանել: Սա կենտրոնի և կառավարության մեղքն է, և ես կասեի, որ իշխանությունները փախան 20 թվականի պատերազմից և ոչ թե արցախցիները Արցախից»,- շեշտում է նա։

Մեր զրուցակիցը կարծում է, որ նոր պատերազմը շատ հավանական է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի