copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 22:40 20-03-2026

Նիկոլ Փաշինյանը մեր մայրերի վախն օգտագործում է որպես նախընտրական գործիք. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.

Նիկոլ Փաշինյանը խաղում է մայրերի վախի վրա: Ես հասկանում և հարգում եմ մեր մայրերի վախը։ Հայաստանի մայրերն ունեն վախենալու իրավունք։

Հենց այդ պատճառով էլ ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ․ Նիկոլ Փաշինյանը մեր մայրերի վախն օգտագործում է` որպես նախընտրական գործիք։

Բայց նա դա անում է ոչ թե մայրերին պաշտպանելու համար, ոչ թե հանուն մեր 18-19 տարեկան երիտասարդների, այլ իր վերարտադրության համար։ Սրանք տարբեր բաներ են։

Իրականում, անվտանգության իրական սպառնալիքը գոյություն ունի, և դրա իրական աղբյուրը ոչ թե ինքնին [միայն] վարչապետի փոփոխությունն է, այլ իրավական երաշխիքների բացակայությունը, միջազգային դատարանների չկատարված որոշումները, դրա հետևից չգնալը, ինչպես նաև սեփական քաղաքացիներից թաքուն պահվող պայմանավորվածությունները։

Տարիներ շարունակ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ես արձանագրել եմ նույն բանը․ վախն օգտագործվում է որոշումների կայացումն արգելակելու համար։ Սա ոչ թե անձնական, այլ համակարգային խնդիր է։

Անվտանգությունը մեկ մարդ ու այդ մեկ մարդու իշխանությունը չէ։ Այն միջազգային մեխանիզմներն են, պայմանագրեր, խորհրդարանական վերահսկողություն և այլն։

Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի անդամ է։ Դատարանի որոշումը փաստաթուղթ է։ Ես գիտեմ, թե ինչպես է այն գործում և ինչպես կարելի է հասնել դրա կատարմանը, բայց այսօր այն չի կատարվում:

Հայ ժողովուրդն արժանի է ոչ թե սպառնալիքների, այլ բացատրությունների։ Եվ ոչ թե խոստումների, այլ խելամիտ լուծումների, որոնք մենք կտանք։

Մենք կտանք և՛ բացատրություններ, և՛ լուծումներ, ոչ թե վախեր, այլ հավատ՝ հենվելով առողջ բանականության, իրավունքի, միջազգային մեխանիզմների և մեր բարեկամների աջակցության վրա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում