ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում ավարտվել է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի՝ մեկուկես տարի տևողությամբ մագիստրոսական ծրագրի համար նախատեսված լսարանի վերանորոգումը։
Ժամանակակից ուսումնական միջավայրում ուսանողները հնարավորություն կունենան հարստացնելու գիտելիքներն ու կատարելու գործնական աշխատանքներ։
Լսարանի բացման արարողությանը ներկա էին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորները, ֆակուլտետի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ
Oragir.News-ը
հայտնել էր, որ Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում ակտիվ լսարանաշինական աշխատանքներ են ընթանում։ «Իմ քայլը» հիմնադրամն այս լսարանը կառուցում է «Quanta» Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի համար։
© ORAGIR.NEWS