copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 19:15 20-03-2026

Սարգիս Գրիգորյանի դաստիարակության բանաձևը. երեխաները չեն լսում, նրանք տեսնում են

Դերասան Սարգիս Գրիգորյանը, ով ամիսներ առաջ ընտանիքի հետ ԱՄՆ-ից վերադարձավ հայրենիք, շարունակում է ակտիվ մնալ սոցիալական հարթակներում՝ արժանանալով հետևորդների ջերմ արձագանքին։

Վերջերս դերասանը հայտնել էր իր նոր նախաձեռնության մասին. նա սկսել է բացահայտել Հայաստանի թաքնված անկյուններն ու հայկական եկեղեցիները՝ նշելով, որ այս ճանապարհը հետաքրքիր բացահայտում կլինի ոչ միայն իր, այլև իր լսարանի համար։

Այսօր Սարգիսը հրապարակել է նոր տեսանյութ, որտեղ մարզվում է դստեր հետ։ Հրապարակմանը կից նա կիսվել է դաստիարակության վերաբերյալ մի կարևոր սկզբունքով. «Երեխաներին խոսքերով չեն դաստիարակում, այլ՝ օրինակով։ Նրանք չեն լսում, թե ինչ ես ասում, նրանք տեսնում են՝ ինչ ես անում»։

Սարգիս Գրիգորյանն իր օրինակով ցույց է տալիս, որ առողջ ապրելակերպն ու ընտանեկան միասնությունը սկսվում են հենց ծնողի ամենօրյա քայլերից:

Ամենից շատ դիտված