Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 18:30 20-03-2026

Ինչո՞ւ Փաշինյանը հաշմանդամ չի դարձել, ախուրյանցի Անոների համար է խոսում. լրագրողները ՔՊ-ին չեն ընտրի

«Ո՛չ, բնականաբար։ Ես Նիկոլ Փաշինյանին երբեք չեմ ընտրել՝ ո՛չ 2018-ին, ո՛չ 2021-ին՝ Արցախը հանձնելուց հետո, հիմա էլ բնակաբար չեմ ընտրելու՝ ինչ տեսակ սպառնալիքներ էլ հնչեն։ Ինձ հետաքրքիր է, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հաշմանդամ չի դարձել այդ նույն տրամաբանությամբ, քանի որ ինքն էլ ժամանակին նույն կերպ ընդդիմադիր լրագրող է եղել՝ «նախկինների» օրոք ու եթե ակնարկում է, որ «նախկինների» օրոք ով սուր հարց է տվել կամ քննադատել է, իրեն հաշմանդամ են դարձրել՝ հետևաբար իրեն էլ պետք է հաշմանդամ դարձնեին, կամ պադեզդում ծեծեին, բայց ոնց տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը ողջ-առողջ երեկ մեր դիմաց կանգնած էր՝ հետն էլ երկրի ղեկավարի կարգավիճակում»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց լրագրող Վահե Մակարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը վստահությանը, թե լրագրողների մեծամասնությունն այս ընտրություններում իր օգտին է քվեարկելու։

Հիշեցնենք՝ նախօրեին ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, թե լրագրողների 90%-ը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է ՔՊ-ի օգտին:

«Դուք չեք կարող ուղղակի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր օգտին չքվեարկել, որովհետև, հակառակ դեպքում, դուք մինիմում մնալու եք անգործ, մաքսիմում՝ ձեզ սպառնում է հաշմանդամություն, գուցե թեթև, եթե շարունակեք օգտվել ձեր խոսքի ազատության իրավունքից, ինչպես հիմա եք օգտվում»,- սպառնացել էր Կառավարության ղեկավարը։ Վահե Մակարյանը պնդեց՝ շարունակելու է սուր քննադատություններ հնչեցնել, ինչպես բոլոր իշխանությունների ժամանակ։

«Այնպես որ ես նախկինում էլ եմ սուր քննադատել նախորդ իշխանություններին, հիմա էլ եմ սուր քննադատում, վաղն էլ, եթե նոր իշխանություն գա ու ես էլի շարունակեմ լինել լրագրող, էլի շարունակելու եմ սուր քննդատել բոլոր իշխանություններին»,- եզրափակեց նա։

Tribune․am-ի խմբագիր, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը նշեց, որ հունիսի 7-ին բնականաբար Նիկոլ Փաշինյանին չի ընտրելու, իսկ նրա այս և նմանաբովանդակ մյուս հայտարարությունները բացառապես իր ներքին լսարանի համար են։

«Փաշինյանն իր համար հորինովի կերպար է ստեղծել, որ ինքն ամենաժողովրդավար վարչապետն է Հայաստանի պատմության մեջ ու այս թեզն է ուզում առաջ տանի։ Ես 26 տարվա լրագրող եմ․ իմ ոտքը ոչ մեկ չի ջարդել, հաշմանդամ էլ չեմ եղել։ Ում հասցեին, ինչ ուզել, ասել եմ, նենց չի, որ կաշկանդվել եմ, վախեցել եմ կամ ինձ տվել սպանել են ու հիմա իմ ուրվականն է գնում վարչապետին հարց տալու։ Իր ասածն իր լսարանի, իր «ժեխ» կոչվածի համար է, ախուրյանցի Անոների համար, ովքեր կլսեն ու կասեն՝ «վայ էս ինչ բոբո են եղել եղել նախկին իշխանությունները»,- ասաց Ջեբեջյանը։

Armlur.am-ի խմբագիր, լրագրող Սոնա Գրիգորյանն էլ շեշտեց, որ երեկ Կառավարությունում նախ Նիկոլ Փաշինյանն, այսօր էլ ԱԺ-ում ՔՊ-ականները սպառնում էին լրագրողներին։

«Իրենք դիրքավորվել են այդ սպառնալիքի կողմից ու անընդհատ թիրախավորում են լրագրողներին, դրա համար պետք է նաև իրենք պատասխանատվություն կրեն, որովհետև այսպես չի կարող շարունակվել, ընդամենը գնալ, հարց տալու համար իշխանության ներկայացուցիչներն անընդհատ սկսում են սպառնալ։ Չենք կարողանում հասկանալ, թե որն էր պատճառը, որ երեկ Նիկոլ Փաշինյանն այդպես ագրեսիվ էր տրամադրված լրագրողների հանդեպ ու անընդհատ սպառնալիքի լեզվով էր խոսում։ Մենք մեր նյութերով, մեր լրագրողական գործունեությամբ կապացուցենք, որ այդպես չի կարելի խոսել լրագրոների հետ, մենք մեր աշխատանքն ենք կատարում, թող իրենք իրենց աշխատանքը կատարեն, իրենք պարտավոր են լրագրոների հնչեցրած հարցերին իսկապես պատասխան տալ, ոչ թե սպառնալ։ Իրենց սպառնալիքներից ոչ ոք չի վախենում։ Մենք շարունակելու ենք ցանկացած ճեպզրույցի ժամանակ, իշխանության ներկայացուցիչներին տեսնելու դեպքում մեր հարցերը բարձրաձայնել։ Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ականներին, իշխանության ներկայացուցիչներին դա դուր կգա, թե ոչ մեզ բացարձակ չի հետաքրքրում։ 15 տարի նախկին իշխանությունների ժամանակ աշխատել ենք, մինչև հիմա էլ շարունակում ենք աշխատել»,- ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պնդում, որ եթե լրագրողներն իրեն չընտրեն կա՛մ գործազուրկ կլինեն, կա՛մ հաշմանդամ կդառնան, Սոնա Գրիգորյանը պատասխանեց, որ դա բոլորի մոտ է հարց առաջացրել։

«Չգիտեմ՝ ինչ ենթադրություններ ունեն, ինչ ինֆորմացիա է հասել իշխանության ներկայացուցիչներին, պարզապես ինձ թվում է՝ իրենք ուզում են ինչ-որ օրակարգերից շեղեն, մեր հարցերին չպատասխանելով օրակարգ թելադրեն։ Իրենց թվում է, որ այդպիսի հայտարարություններով հանդես գան մենք կվախենանք մյուս անգամ հարց չենք տա։ Մենք մեր լրագրողական աշխատանքը շարունակելու ենք, մեր լրագրողական համայնքը պետք է շարունակի հարցապնդումներ անել, հարցեր հնչեցնել, որոնք դուր չի գալու Նիկոլ Փաշինյանին և իշխանության ներկայացուցիչներին ու մենք դա պետք է շարունակենք՝ ամուր մնալով մեր ոտքերի վրա»,- նշեց Սոնա Գրիգորյանը։

Լրագրող, ՔՊ-ի պատգամավորության թեկնածու Վլադիմիր Հակոբյանն էլ ասաց, որ կիսում է Նիկոլ Փաշինյանի նախօրեին հնչեցրած հայտարարությունը։

«Այո, կիսում եմ։ Ես չեմ կարող հաստատ ասել, որ գործազուրկ կդառնան, բայց հաշմանդամ կարող է դառնան, եթե իրենք շարունակեն իրենց նենց պահել, ոնց հիմա են պահում, վստահաբար դառնան։ Եթե նույն ձև հարցեր տան, ինչպես Նիկոլ Փաշինյանին են հարցեր տալիս, այլ հետևանքներ կլինեն, քան հիմա է լինում»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե ինչպե՞ս է ստացվել, որ Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանությունների օրոք լրագրող է աշխատել, սուր հարցեր է տվել, բայց հաշմանդամ չի դարձել՝ Հակոբյանն արձագանքեց, որ թետետ հաշմանդամ չի դարձել, բայց Նիկոլ Փաշինյանի մեքենան են այրել, վերջինս եղել է ընդհատակում, բանտարկվել է և այլն։

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ