Ներքին Նրանց կարծիքով 5 ամիս առաջ - 18:01 18-03-2026

ՀՀԿ-ն վստահ չէ իր ուժերի վրա․ ավելի պրոգրեսիվ կուսակցություններ կան․ հարցում

Մոտենում են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները և քաղաքական դաշտում քաղաքական ուժերը դասավորվում են։

Հին ուժերից բացի քաղաքական դաշտում մեծ ակտիվություն են ցուցաբերում նաև նոր ձևավորված ուժերը, որոնք արդեն իսկ հայտարարել են վարչապետի թեկնածուներին։ Նախընտրական այս թոհուբոհի մեջ պասիվ է քաղաքական դաշտի հնաբնակներից մեկը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը մինչ այժմ չի հայտարարել մասնակցելու է ընտրություններին, թե ոչ։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ինչո՞ւ ՀՀԿ-ն չի հայտարարում՝ ընտրություններին մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ գուցե ՀՀԿ-ն վստահ չէ իր ուժերին, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։ «Չեմ կարա ասեմ, թույլ ա երևի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ նրանք կարևոր չեն։ «Ինձ համար դրանք կարևոր չեն։ Մասնակցի չմասնակցի իրենք օդում ինչ-որ բաներ են, նույն Քոչարյանն ա ինչ տարբերություն։ Ես նրանց բանի տեղ չեմ դնում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ հիմա շատ ավելի պրոգրեսիվ կուսակցություններ կան։

«Դե երևի էդ ուժերը չունեն, որ հայտարարեն։ Շատ ավելի պրոգրեսիվ կուսակցություններ են առաջ ընկել, իրանք երևի չեն կարող համեմատվել նրանց հետ»,- ասաց նա։

«Չգիտեմ, երևի իրանց վրա վստահ չեն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում