Օրակարգ 5 ամիս առաջ - 20:00 17-03-2026

Օրակարգ․ Իմ ճանաչած Վիտալի Բալասանյանը Նիկոլի հետ չէր համագործակցի․ Մետաքսե Հակոբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Մետաքսե Հակոբյանի հետ զրուցել ենք ԱՄՆ փոխնախագահին գիրք նվիրելու համար Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին աշխատանքից ազատելու միջադեպի, Արցախյան շարժման էջը փակված լինելու իշխանականների հավաստիացումների, Արցախի ԱԽ նախկին քարտուղար և Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի վերջին սկանդալային հայտարարության, վերջինիս ՀՀ իշխանությունների հետ համագործակցելու հավանականության, արցախցիների սոցիալական խնդիրների, նրանց տրամադրվող ռուսական հումանիտար աջակցությունից հրաժարվելու շարժառիթների, նախընտրական տրամադրությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Մետաքսե Հակոբյանը շեշտում է՝ իր ճանաչած Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի հետ չէր համագործակցի։

«Դե գիտեք, բերեք նախ չհամեմատենք Գյումրիի քաղաքապետին ու Վիտալի Բալասարյանին, որովհետև Գյումրիի քաղաքապետը և Գյումրին ընդհանրապես ցույց տվեց, որ բավականաչափ մեխանիզմներ կան և Գյումրին այլևս այն մարդուն չի ընդունում, ով էդտեղից քայլելով եկավ և կործանեց ըստ էության թե՛ Արցախը և թե՛ վտանգեց Հայաստանի Հանրապետությունը: Այստեղ լրիվ այլ բան է և հստակ Նիկոլը վտանգը բնականաբար տեսնում էր և շարունակում է տեսնել Գյումրիից, որովհետև նույն ճանապարհով նաև Միքայել Սրբազանին փորձեցին լռեցնել, հա։

Իսկ Վիտալի Բալասանյանի պարագայում մի քիչ այլ է հաստատ մոտեցումները: Ես անկեղծ ասած տեղյակ չեմ, ես չեմ կարող ասել, բայց ճանաչելով, իմանալով իմ ճանաչած Վիտալի Բալասանյանին, ես չեմ պատկերացնում, որ գեներալը երբևէ համագործակցության կգնա: Միևնույն ժամանակ ես այլևս այս դարում որևէ բան չեմ ուզում բացառել, որևէ բանում չեմ ուզում վստահ լինել, բայց զուտ իմ սուբյեկտիվ համոզմունքն է, որ չի կարող նման բան տեղի ունենալ»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կոմպլեքսների կծիկ է։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը