Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 2 ամիս առաջ - 13:12 15-03-2026

ԱՄՆ-ում բնակելի շենքերի էլեկտրաէներգիայի արժեքը բարձրացել է ավելի քան 36%-ով

Ըստ ԱՄՆ էներգետիկայի տեղեկատվական վարչության ցուցանիշների՝ ԱՄՆ-ում բնակելի շենքերի էլեկտրաէներգիայի արժեքը բարձրացել է ավելի քան 36%-ով՝ դառնալով մեկ կիլովատի համար 17.44 ցենտ 12.76-ի փոխարեն:

Ըստ կանխատեսման՝ 2027 թվականի սեպտեմբերին այն կարող է հասնել մինչև 19.01 ցենտի մեկ կիլովատի համար:

Այս գնաճի հիմնական նպաստող գործոններից են ԱԲ-ի (արհեստական բանականության) զարգացման համար կառուցվող հսկայական ենթակառուցվածքները:

«Խնդիրն այն է, որ ոլորտը գումար չի վաստակում, ուստի դա նրանց վրա ավելի մեծ ճնշում է գործադրում»,- ասել էց Counterpoint Research հետազոտությունների տնօրեն Մարկ Այնշտայնը։