Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 09:58 13-03-2026

Ընդդիմադիրներից ով չկարողացավ խլել նախաձեռնությունը և չունեցավ «Պլան Բ», տանուլ է տալու. Նարեկ Գալստյան

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ընտրություններին ընդառաջ՝ Փաշինյանն՝ անձամբ ստացել է ԱՄՆ, ԵՄ–ի ու եվրոպական առանձին պետությունների, Թուրքիայի և Ադրբեջանի հավանությունն ու աջակցությունը, ՌԴ–ի «լուռ» համաձայնությունը։

Այդ աջակցությունը դրսևորվում է թե՛ հռետորաբանությամբ (ներքին գործերին միջամտությո՞ւն ․․․ չէ՛, չենք լսել), թե՛ թուղթ ստորագրելով, թե՛ ծրագրեր մեկնարկելու մասին հայտարարություններով, թե՛ սպասվող «ճոխ» համաժողովներով ու լուսանկարներով։

Այդ ամենը, ինչպես նաև «Թրամփի ուղի», «Խաղաղություն», «գնում ենք Եվրոպա» մոգական բառերը մեր բազմաչարչար ու միամիտ ժողովրդի վրա արդեն ունեն հիպնոսացնող ազդեցություն, իսկ բացահայտ ու քողարկված իշխանամետ և անգամ հանրային մեդիան ու քարոզիչները վերահեռարձակում են այդ նարատիվները հասարակության բոլոր հնարավոր շերտերում ու բոլոր հնարավոր ձևերով՝ գյուղացու հետ հանդիպումներից մինչև փորձագիտական քննարկումներ։

Բանը հասել է նաև սոցհարցումների տվյալների մանիպուլյացիային («հինուբարի» ժամանակների պես, բայց՝ ավելի ցինիկ ձևով)։

Այդ աջակցությունը նաև քարտ–բլանշ է Փաշինյանին՝ անել հնարավոր անհրաժեշտն ընտրություններում վերընտրվելու համար, այդ թվում՝ «գորշ» մեթոդներով չեզոքացնել գլխավոր խոչընդոտները։

Գործի են դրված ընտրական մասնակցությունը նվազեցնող բոլոր մեթոդները՝ «եթե մենք չլինենք, ապա ․․․» մեթոդով վախեցնելը, քաղաքական հետապնդումները, հասարակությունը պառակտել–թշնամացնելը, ՀԱԵ հեղինակազրկմանն ու հպատակեցմանն ուղղված քայլերը, բոլոր ընդդիմադիրներին «նախկինների» կաթսայի մեջ լցնելը և դեմոնիզացնելը ․․․

Առաջիկա ընտրությունները ևս այդ խաղի մի մասն են, և ընդդիմադիրներից ով խելոք հետևեց այդ կանոններին, անակնկալի չբերեց իշխող թիմին, չկարողացավ խլել նախաձեռնությունը և չունեցավ «Պլան Բ», տանուլ է տալու, նրանց հետ էլ՝ հետևորդ ընդդիմադիր ընտրողները։ Ու դա լինելու է նրանց վերջին «պարը»»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել