Ներքին Նրանց կարծիքով 5 ամիս առաջ - 15:05 12-03-2026

ՔՊ ցուցակից դուրս մնացածները դուխ չունեն, որ Փաշինյանի դեմ դուրս գան․ հարցում

Վերջին օրերին ակտիվ քննարկվում է ներկուսակցական ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք պատգամավորների ցուցակից դուրս մնալը։

Ենթադրելի է, որ նրանք կմիանան Փաշինյանի դեմ անվստահություն հայտնելու գործընթացին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և քաղաքացիներին հարցրել․

«Ձեր կարծիքով, ՔՊ ցուցակից դուրս մնացած պատգամավորները կմիանա՞ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին»։

Քաղաքացիներից շատերը նշեցին, որ դժվար է կանխատեսել։

«Չգիտեմ, կանխատեսելի չէ, ժամանակը ցույց կտա», – ասացին քաղաքացիներից շատերը։

«Չէ։ Ես ձեր դեմ էլ դուրս չեմ գա»,– ասաց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի նշեց․ «Նրանք էդքան դուխ չունեն, որ կարողանան Փաշինյանի դեմ դուրս գան, որովհետև ամենքի տակը մի կեղտ կա, թե չէ Փաշինյանը գլխներին կսարքի, կտանի ԱԱԾ-ի պադվալները»։

Եղան նաև այլ կարծիքներ․

«Կարծում եմ՝ դուրս կգան, որովհետև իրենք արդեն հասկանում են, որ Փաշինյանը ոչ մի շանս չունի, գոնե իրենց ինչ-որ ձևով փրկելու համար»։

«Ընդհանրապես չեմ ուզում դրանց մասին լսել», – ասաց մեկ քաղաքացի։

«Ո՛չ, քանի որ միասին են աշխատում, դրանում ոչ մի խոսք»,– նշեց մեկ այլ քաղաքացի։

Մեկ այլ քաղաքացի էլ հավելեց․

«Փաշինյանը, ինձ թվում է, որ պիտի չհաղթի, որովհետև մեծամասնությունը չի սիրում իրեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում