Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 17:36 11-03-2026

Շարունակում ենք դիվանագիտական լուռ աշխատանքը Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը շարունակում է դիվանագիտական լուռ աշխատանք տանել Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի ազատ արձակման ուղղությամբ։

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջերս Ադրբեջանը մեր ևս չորս հայրենակիցների ազատ արձակեց։ Մենք բոլորս երջանկություն ապրեցինք այդ առիթով։ Բայց Կառավարությունը շատ արագ վերադարձավ դիվանագիտական լուռ աշխատանքը շարունակելուն՝ հանուն մյուսների վերադարձի, որովհետև համոզված եմ, եթե նախորդիվ դիվանագիտական լուռ աշխատանքի ոճը չընտրեինք, հունվարի 14-ին մեր չորս հայրենակիցների վերադարձը տեղի չէր ունենա»,- ասել է Փաշինյանը։