copy image url
Մշակույթ 5 ամիս առաջ - 11:17 10-03-2026

Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

Հայ անվանի դիրիժոր Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։

Վահագն Պապյանը ծնվել է 1956 թվականին Երևանում՝ արվեստագետների ընտանիքում։ Նրա հայրը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանը, և մայրը՝ Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ամալյա Բայբուրթյանը, մեծ ազդեցություն են ունեցել ապագա երաժշտի գեղարվեստական ձևավորման վրա՝ մանկուց նրան շրջապատելով արվեստի և մշակույթի մթնոլորտով։

Ստանալով հիմնարար երաժշտական կրթություն՝ նա ավարտել է Երևանի Պ․ Ի․ Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը։ Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի Պ․ Ի․ Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ դաշնամուրի բաժնում, որտեղ կատարելագործել է իր կատարողական վարպետությունը և ձևավորվել որպես պրոֆեսիոնալ դաշնակահար։ Դիրիժորական արվեստի խորացված ուսումնասիրության նպատակով նա նաև ավարտել է Սանկտ Պետերբուրգի (այն ժամանակ՝ Լենինգրադի) պետական կոնսերվատորիան՝ ստանալով դիրիժորի մասնագիտություն։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ