Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:56 09-03-2026

Ես գիտեմ՝ մի քանի տարի անց քաղաքում ինձ ուստա Մարիամ են ասելու. ո՞վ է ասել, որ կինը չի կարող դարբին լինել

Գյումրիի գեղարվեստի ակադեմիայի դարբնոցում եռուզեռ է։ Կիրառական արվեստի բաժնի ուսանողուհիները ցուցադրում են իրենց ձեռքի շնորհքը՝ հումորով պատասխանելով այն «կշտամբանքներին», թե դարբնությունն իբր աղջկա գործ չէ։

Մարիամ Մուրադյանը հարցին պատասխանում է հարցով՝ ո՞վ է ասել, որ կինը չի կարող դարբին լինել։ Հետո՝ կես կատակ, կես լուրջ, ավելացնում է՝ մի քանի տարի անց քաղաքում իրեն պարզապես «ուստա Մարիամ» են կոչելու։

Մարիամն ասում է, որ երկաթն էլ խասյաթ ունի, երկաթի «լեզուն» էլ պիտի հասկանալ, ամեն գործ իր նրբությունն ունի։ Երբ հանդիպում են կրակը, երկաթն ու կանացի նուրբ մատները` ամեն ինչ դառնում է գլուխգործոց։

Մարիամի ընտանիքում նրա այս որոշումն անսպասելիներից է եղել, ասում է, որ եթե դարբնություն չընտրեր, ապա կգնար արհեստի մեկ այլ ուղղությամբ` ոսկերիչ կդառնար։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում