Օրակարգ 5 ամիս առաջ - 20:00 09-03-2026

Օրակարգ․ Վիտալի Բալասանյանն Արցախի գրավումից առաջ համագործակցում էր Ադրբեջանի հետ․ Ալեքսանդր Քանանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն է, ում հետ զրուցել ենք հեռավար տարբերակով։

Ալեքսանդր Քանանյանի հետ զրուցել ենք Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին սկանդալային հայտարարության (նշել էր, որ Հայաստանը պետք է միանա ՌԴ-Բելառուս միութենական պետությանը), Կապանում հնչած վերջին կրակոցների, Հայաստանում առկա նախընտրական մթնոլորտի, իշխանության և ընդդիմության հնարավորությունների, Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող արտաքին աջակցության և դրա պատճառների, Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի որոշակի մեղմման պատճառների, Փաշինյանի հնարավոր վերընտրությանը հաջորդելիք զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ալեքսանդր Քանանյանը նկատում է՝ Վիտալի Բալասանյանն Արցախի գրավումից առաջ համագործակցում էր Ադրբեջանի հետ։

«Չի բացառվում, որ նրան հատուկ ուղղորդում են՝ Փաշինյանի վարկանիշը բարձրացնելու համար, որովհետև այսպիսի անհեթեթ արտահայտություններ անելը մեծապես կարող է խնդիր ստեղծել այն մարդկանց համար, որոնք միութենական պետության մեջ Հայաստանի Հանրապետության ոչ միայն ինքնիշխանության համար վտանգ են տեսնում, այլ առհասարակ գոյության։ Իհարկե ևս մեկ բան պետք է հավելեմ․ Վիտալի Բալասանյանը պետք է, եթե երբևէ մենք Հայաստանի Հանրապետությունում կունենանք ազգային իշխանություն, պետք է առնվազն շատ լուրջ բացատրական տա, թե ինչպես, ինչ հանգամանքներում և ինչ նպատակներով նա գործնականում համագործակցում էր ոչ միայն ռուսական, այլև նախևառաջ ադրբեջանական իշխանությունների հետ՝ Արցախի վերջնական հայաթափությանն ու գրավվմանն ընդառաջ։ Ես կարծում եմ, որ այդտեղ կարող են լինել նաև ազգային և պետական դավաճանության տարրեր»,- շեշտեց նա։

Անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրմանը՝ քաղաքագետը նշեց՝ տվյալներ կան, որ Իրանը ոչ միայն Նախիջևանին, այլև օկուպացված Կովսականին (Զանգելան) է հարվածել, ինչի մասին Ադրբեջանը լռում է։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում