Ըստ էության 5 ամիս առաջ - 21:30 06-03-2026

Ըստ էության․ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան․ Ռոբերտ Ղևոնդյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպության փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին։

Նրա հետ խոսել ենք Արևմուտք գնալու, ԱԺ-ում Եվրամիությանն անդամակցելու օրենք ընդունելու, սակայն միանալու հայտ չներկայացնելու, Լեհաստանում Նիկոլ Փաշինյանի ռուսական ռազմաբազան դուրս բերելու մտադրություն չունենալու հայտարարության, այս ընտրություններում ավելի շատ ձայն ստանալու ՔՊ վստահության, Գյումրու սցենարով իշխանափոխության հասնելու ընդդիմության մտադրության, Հայաստանում քաղբանտարկյալներ լինելու, տարածաշրջանային զարգացումների, տարածաշրջանում լարվածության ֆոնին Ադրբեջանի հնարավոր էսկալացիայի, խաղաղության պայմանագրի չստորագրման և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալներ լինելու հարցին, Ղևոնդյանը նշեց․ «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»։

Խոսելով հավանականության մասին, որ տարածաշրջանում լարվածության ֆոնին Ադրբեջանը կարող է փորձել նոր էսկալացիայի գնալ, Ղևոնդյանը նշեց, որ չնչին հավանականություն կա, որ Ադրբեջանը նման բան կանի։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում