copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 23:07 04-03-2026

4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երևանում փայլած հայ հրաձիգներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայաստանի հրաձգության ընտրանուն՝ Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում գրանցած փայլուն արդյունքների համար։

«4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ. շնորհավորում եմ բոլորիս՝ Երևանում ավարտված հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ցույց տված այս արդյունքի առիթով»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ստուգատեսի մրցումային վերջին օրը հայ հրաձիգները ևս մեկ անգամ կանգնեցին պատվո հարթակին։ Օդամղիչ ատրճանակ մրցաձևի թիմային պայքարում Զավեն Իգիթյան – Բենիկ Խլղաթյան – Գևորգ Մելքոնյան եռյակը բրոնզե մեդալի համար մրցավեճում ուժերն է չափել Բուլղարիայի ընտրանու հետ։ Մեր հրաձիգները 17:9 հաշվով վստահ հաղթանակ են տոնել՝ նվաճելով առաջնության բրոնզե մեդալները։