Ըստ էության 4 ամիս առաջ - 21:30 03-03-2026

Ըստ էության․ Աննա Հակոբյանն արքայադուստր Դիանան չի, որ տները ծախենք, գնանք աճուրդով իր շորերն առնենք

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին։

Նրա հետ խոսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին քարոզարշավի, Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի բաժանման, իր դեմ քրեական գործ հարուցելու Աննա Հակոբյանի մտավախության, տարածաշրջանում լարվածության և պատերազմի ֆոնին իշխանության ներկայացուցիչների կարկանդակ ու եգիպտացորեն ուտելով քարոզարշավ անելու, «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի՝ խորհրդակցություններ սկսելու և իմպիչմենտը քննարկելու գործընթացի առաջարկի, հոգևորականներին մանկապղծության մեջ մեղադրելու Ալեն Սիմոնյանի և Վահագն Ալեքսանյանի հայտարարությունների,ապրիլի 1-ից թոշակների բարձրացման, ՔՊ-ականներ Արթուր Հովհաննիսյանի և Ռուստամ Բաքոյանի դատարանի որոշումն անտեսելու ու ներողություն չխնդրելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Նրա խոսքով՝ նախորդ կիրակի տրվելով կարկանդակ և եգիպտացորեն ուտելուն, Նիկոլ Փաշինյանը մոռացել էր, որ դուրս է եկել եկեղեցու դեմ պայքարի։

«Ես մի բանի վրա ուշադիր եղա, որ նախորդ կիրակի օրը տրվելով այդ եգիպտացորեն և կարկանդակ ուտելուն, նա մոռացել էր, որ եկեղեցու դեմ է պայքարի դուրս եկել և սա այս շրջանում առաջին դեպքն էր, երբ նա կիրակի օրը բաց թողեց, եկեղեցի չայցելեց, իսկ դրանից առաջ էլ մի հատ ձախողում էր ունեցել, որ Սևանի եկեղեցում իր ներկայությամբ չէր զեղչվել Վեհափառի անունը և եղել էր նորմալ կանոնական պատարագ»,- ասաց նա։

Խոսելով Աննա Հակոբյանի կառավարական առանձնատնից հեռանալու, զգեստներն ու զարդերը թողնելու մասին՝ Ղազարյանը նշեց․ «Աննա Հակոբյանը հո արքայադուստր Դիանան չի, որ աճուրդ հայտարարենք, տները ծախենք, գնանք իր շորերն առնենք»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին