Օրակարգ 6 ամիս առաջ - 20:00 03-03-2026

Օրակարգ. Խաղադրույքները մեծանում են․ Իրանը գիտակցում է, որ պարտվելու է. Վովա Վարտանով

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպության ղեկավար Վովա Վարտանովն է։

Հաղորդաշարի շրջանակներում Վովա Վարտանովի հետ զրուցել ենք Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած ռազմական գործողությունների, իրանական կողմի պատասխան հարվածների, կողմերի նպատակների, պատերազմի զարգացման հնարավոր սցենարների, Հայաստանի վրա դրանց ազդեցության, տարածաշրջանային դերակատաների գործողությունների, բանակում մահվան դեպքերի աճի պատճառների, այս միտումը կանխելու ճանապարհների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Վարտանովի գնահատմամբ՝ հակամարտության ներկայիս փուլում դժվար է ասել, թե բլիցկրիգի սցենարը լիովին ձախողվել է, սակայն, նրա խոսքով, Իրանն այս անգամ ավելի պատրաստ էր, քան նախորդ տարի հունիսին՝ 12-օրյա բախումների ժամանակ։ Նա նշում է՝ Իրանը գիտակցում է, որ պարտվելու է, ուստի ձգտում է ամեն կերպ իր «մսի» գինը բարձրացնել։

«Իրանը լուծում է ուրիշ խնդիր։ Իրանը լուծում է այն խնդիրը, որ այնքան թանկ է լինելու մեր նավթն ու գազը ձեր համար, որ կարող է դուք պահի տակ հետ քաշվեք: Իրանը գիտակցում է, որ իր զինված ուժերի պաշարները, հնարավորությունները, տեխնոլոգիաները, որոնցից ասենք իր զինված ուժերը օգտվում են, բավականին թույլ են: Հետախուզական տվյալները շատ ավելի, ասենք անկայուն են և ոչ ճշգրիտ՝ համեմատ այն հետախուզ ուզական տվյալների, որոնցով առաջնորդվում է հարձակվող կոալիցիան։ Ինքը գիտակցում է, որ ինքը պարտվելու է, սաղ խնդիրը այն է, որ այնքան թանկ դառնա ասենք այդ մորթվող գառնուկը, որ ձեռ չտա, կովի գին լինի, տավարի գին դառնա իրենց համար կամ մամոնտի գին, փղի մսի գին»,- ասաց նա։

Փորձագետի համոզմամբ՝ Իրանին Թուրքիայից և Ադրբեջանից՝ Բաքվի Հանրապետությունից են հարվածելու։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը