Մշակույթ 6 ամիս առաջ - 22:33 01-03-2026

Էլինե Պողոսյանի գարնանային խոստովանությունը

Գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, գեղանկարչուհի և հագուստի դիզայներ Էլինե Պողոսյանը ներկայացրեց իր «Գույնն անգույնում» անհատական ցուցահանդեսը։

Ցուցահանդեսը բացվել է Փյունիկ զարգացման կենտրոնում որտեղ ներկայացված են արվեստագետի կտավները, նրա կողմից մոդելավորված հագուստները, ինչպես նաև վիտրաժային աշխատանքները։

Ցուցադրությունը բաց է մինչև մարտի 9-ը (ներառյալ)՝ ժամը 14:00-ից մինչև 19:00-ն։ Ներկայացված աշխատանքները հասանելի են նաև վաճառքի համար:

Oragir.News-ի հետ զրույցում հեղինակը պարզաբանեց ցուցահանդեսի խորագրի խորհուրդը․

«Յուրաքանչյուրիս կյանքում էլ լինում են անգույն իրավիճակներ։ Լսած կլինեք՝ «կորչեմ գնամ», այս արտահայտությունն է գալիս անգույն իրավիճակներից։ Ու շատ հաճախ սկսում ենք մեղադրել դեպքերին, մարդկանց, եղանակին։ Բայց յուրաքանչյուր պարագայում մենք ինքներս մեզ համար կարող ենք ստեղծել գույներ, կարող ենք լավ զգալ, կարող ենք, այո՛, մեր անգույն աշխարհն ինքներս գունավորել։ Դրա համար պետք է, ամենակարևորը՝ հավատ և ուժ, որն, ըստ իս՝ հավատից կգա»,- ասաց Էլինե Պողոսյանը։

Մանրամասները տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում