copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 20:15 27-02-2026

Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից

Ամերիաբանկին հաջողվում է միևնույն ժամանակ լինել բավականաչափ հաճախորդամետ՝ անհատականացված սպասարկում ապահովելու և բավականաչափ հզոր՝ շուկայում լուրջ կշիռ ունենալու համար:
• Այն ունիվերսալ բանկ է, որն առաջարկում է ֆինանսական ծառայությունների համապարփակ փաթեթ։ Ամերիաբանկն արդյունավետ ծառայություններ է մատուցում թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ խոշոր բիզնեսներին՝ առաջնորդվելով բոլորի համար հավասար հնարավորությունների սկզբունքով:


Այսօր, երբ Հայաստանը վերագտնում է իր կապերը աշխարհի հետ և ամրապնդում ներդրողների վստահությունը, Ամերիաբանկը կանգնած է երկրի ֆինանսական փոխակերպման ակունքներում: Արտակ Հանեսյանի ղեկավարությամբ բանկը վերածվել է հենասյունային կառույցի, որը համատեղում է մեծ մասշտաբներն ու նորարարությունը:

Ամերիաբանկը մշտապես առանձնացել է շուկայում՝ վերաիմաստավորելով բանկային գործի մշակույթը Հայաստանում: «Ամերիաբանկը պարզապես բիզնես չէ, այն մարդկանց շուրջ կառուցված միջավայր է», - նշում է պարոն Հանեսյանը։ Բանկն առաջինն էր, որ ներդրեց իրապես հաճախորդամետ մոդել՝ հիմնված անհատականացման և երկարատև փոխհարաբերությունների վրա։ «Անհատականացման առումով մենք գործում ենք «բուտիկ» բանկի սկզբունքով, բայց ունիվերսալ բանկի մասշտաբայնությամբ և հասանելիությամբ՝ սպասարկելով կորպորատիվ և մանրածախ հաճախորդների, ներդրողների և հանրության լայն շերտերի», - ասում է նա։

Հանեսյանի խոսքով, այսօր հաճախորդների գործարքների 99%-ը կատարվում է մասնաճյուղերից դուրս, օնլայն բանկինգի օգտագործման ցուցանիշը կազմել է 80%: Հայաստանի` բանկային ծառայություններից օգտվող բնակչության 30%-ից ավելին օգտվում է Ամերիաբանկի ծառայություններից՝ չնայած այն հանգամանքին, որ հաստատությունն ամբողջ երկրի տարածքում ունի ընդամենը 28 մասնաճյուղ։

MyAmeria, MyHome, MyCar և MyInvest հարթակները թույլ են տալիս ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ հաճախորդներին և Սփյուռքին անխափան կերպով օգտվել բանկային ծառայություններից, ստանալ վարկավորում, կատարել ներդրումային և անշարժ գույքի գործարքներ։

ՓՄՁ-ների համար բանկը ստեղծել է ամբողջությամբ թվային էկոհամակարգ, որը թույլ է տալիս ընկերություններին գրանցվել, հաշիվներ բացել և ստանալ օնլայն սքորինգային վարկեր։ «Մրցակցության հիմքում մենք դրել ենք ոչ թե ֆինանսավորման պայմանները, այլ որակն ու սպասարկումը», - նշում է Արտակ Հանեսյանը։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև կին ձեռներեցներին. վերջին 12 ամիսների ընթացքում բանկը կնքել է մոտ 800 միլիոն ԱՄՆ դոլարի գործարքներ, և այս գումարի զգալի մասը կուղղվի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների և ՓՄՁ-ների ֆինանսավորմանը։ «Կանանց կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերություններին բնորոշ են պատասխանատվության բարձր մակարդակն ու թափանցիկությունը, և մեզ համար իրապես մեծ հաճույք է նրանց հետ համագործակցելը»:

Մասշտաբը՝ որպես զարգացման գրավական

Ամերիաբանկի մասշտաբը թույլ է տալիս ֆինանսավորել Հայաստանում իրականացվող ամենահավակնոտ նախաձեռնությունները։ Մոտ 4.5 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելով և երկրի 1000 խոշորագույն հարկատուներից մոտ 80%-ի հետ գործընկերային հարաբերություններով՝ բանկը դարձել է ենթակառուցվածքների, էներգետիկայի (այդ թվում՝ վերականգնվող էներգիայի), տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտների ֆինանսավորման առաջատարը։ Հայաստանի նշանակալի նախագծերից շատերն ամբողջությամբ կամ մասնակիորեն ֆինանսավորվում են Ամերիաբանկի կողմից, ինչն ընդգծում է դոլարային բազմամիլիոն ներդրումներ կատարելու վերջինիս կարողությունը։

Ներդրողների և Սփյուռքի համար Ամերիաբանկը վստահելի հարթակ է։ Իր ներդրումային բանկինգի, իրավաբանական և խորհրդատվական կարողությունների շնորհիվ բանկը տրամադրում է գործարքների իրականացման համապարփակ աջակցություն՝ նախնական հետաքրքրվածությունից մինչև իրագործման փուլ։
Սփյուռքի հաճախորդները, մասնավորապես Կալիֆոռնիայում բնակվողները, կարող են հեռավար եղանակով հաշիվներ բացել, ստանալ անհատականացված պայմաններով հիփոթեքային վարկեր և կատարել ներդրումներ՝ մշտապես կապված մնալով Հայաստանի հետ։ Հայաստանը պատրաստ է դառնալ տարածաշրջանային կենտրոն, իսկ Ամերիաբանկը նպաստում է այդ խոստման իրագործմանը։

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
22:00 Սրբուհի Գալյանի սիրտը հայցի ապահովում է ուզում
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են