Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:30 26-02-2026

«Վեոլիա Ջուր»-ը ժողովրդի կյանքը կերել ա․ եթե պետականացնեն՝ շատ ճիշտ կանեն․ հարցում

Վերջերս հանրության շրջանում դժգոհություններ են առաջացել՝ ջրամատակարարման որակի, սակագների հետ կապված, որոնք առավել սուր կերպով արտահայտվեցին երեկ, երբ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ իրազեկելով, որ մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում շուրջօրյա ջրամատակարարումը մի շարք հասցեներում դառնալու է 17-ժամյա:

Oragir.News-ը շրջել է Երևանով և քաղաքացիներին հարցրել. «Հավատու՞մ եք, որ իշխանությունը ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ընկերությունը մի օր կպետականացնի իր կատարած աշխատանքի համար»։

Քաղաքացիների արձագանքները տարբեր էին։

«Ամեն ինչ էլ կպետականացնի։ Մասնավոր սեկտորը իրեն չի արդարացնում։ Միայն «Վեոլիա Ջուրը» չի․ օրինակ՝ առողջապահությունը զրո ա»,– ասաց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի նշեց․ «Չգիտեմ, չեմ հետաքրքրվում, մենակ ջուրը չկտրեն»։

Էրեբունի վարչական շրջանի բնակիչներից մեկը դժգոհեց ջրի որակից․ «Ես Էրեբունիում եմ ապրում, ջուրը լավը չի, խառնված ա ինչ-որ բանի հետ»։

Մեկ ուրիշը նշեց․ «Իշխանությունների գործն ա։ Հավատալ-չհավատալը պետք ա ներսից լինես, որ իմանաս»։

Նոր Խարբերդ գյուղի բնակիչն ասաց․ «Մերը Նոր Խարբերդ գյուղն ա, գոհ չեմ, հաջող չի»։

Կային նաև կոշտ գնահատականներ․ «Եթե պետականացնեն՝ շատ լավ կլինի, որովհետև «Վեոլիա Ջուրը» ժողովրդի կյանքը կերել ա իր գնային քաղաքականությամբ ու անորակ սպասարկումով։ Հետո ինչ, որ մենք Ֆրանսիայի հետ մոտիկ ենք․ պետք ա մեր ներքին շահերը պաշտպանեն։ Ֆրանսիան իր շահերը կպաշտպանի։ Էդ հարկերը պիտի հայը ուտի, ոչ թե ֆրանսիացին»։

Մեկ այլ քաղաքացի ասաց․ «Կուզեի՝ պետականացվեր։ Սկի չգիտեմ Վեոլիան ով ա, ինչ ա, ումն ա… աշխատանքից գալիս են՝ գոնե դուշ ընդունեն»։

Դժգոհություններ հնչեցին նաև ջրի անջատումների և հաշվարկների վերաբերյալ․ «Շատ հաճախակի են կտրում ջրերը, ու իրանք ինչ թիվ ուզում՝ գրում են ջրաչափերի վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում