Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 15:50 24-02-2026

Նա, ինչ նստել է գյուղապետ, ես միշտ թիրախավորվել եմ․ Գետքի բնակիչ

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Գետք բնակավայրում, ըստ տեղի բնակիչների, լարված և ճնշող մթնոլորտ է տիրում։

Գյուղացիները պնդում են, որ վարչական ղեկավար Նարինե Հարությունյանը գյուղում ստեղծել է վախի մթնոլորտ։ Նրանց խոսքով՝ ով համարձակվի ընդդիմանալ վարչական ղեկավարին, հայտնվում է վերջինիս նշանառության տակ։

Oragir.News-ը եղավ Գետքում, որտեղ գրեթե ամեն երկրորդը դժգոհ էր վարչական ղեկավարից։ Սակայն, գյուղացիներն իրենց դժգոհությունները համարձակվում էին բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ համոզվում էին, որ տեսախցիկն անջատված է, իսկ տեսախցիկի առաջ բոլորը լուռ էին, որովհետև վախենում էին։ Նրանց խոսքով՝ ցանկացած քննադատական խոսք կարող է հետևանքներ ունենալ՝ վարչական խոչընդոտներից մինչև սոցիալական հարաբերությունների սրում։

Գետքի բնակիչներից Վարդուհի Ցոլակյանը այն եզակի մարդկանցից մեկն է, ով հայտնվել է Նարինե Հարությունյանի նշանառության տակ և չկաշկանդվեց իր դժգոհությունն արտահայտելուց․

«Իր վարչական ղեկավար նշանակվելուց հետո ես միշտ թիրախավորվել եմ։ Պատճառն այն է, որ դրամաշնորհային ծրագրերի եմ մասնակցել, խնդիրներին արագ արձագանքել եմ, իսկ դա ինքը չէր սիրում, իրեն դուր չէր գալիս։ Օրերից մի օր ֆեյսբուքյան իմ էջում հիշողություն էր հայտնվել, ես էլ կիսվեցի (խաղահրապարակ ունենալու մասին էր)։ Ինքը դա շատ ծանր տարավ ու մեսենջերով զանգում էր, գրում էր։ Դրա հիման վրա ես պատրաստեցի դիմում և ուղարկեցի ԿԳՄՍ նախարարություն, Ախուրյանի համայնքապետարան։ Համայնքապետարանից իրեն զգուշացում էր եկել, որ այսուհետ էթիկայի կանոններով շփվի բնակիչների հետ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է երիտասարդ կինը։

Ուշագրավ է, որ Գետքի վարչական ղեկավարին անգամ նկատողությունը չի զսպել․ իրեն բնորոշ ձեռագրով դարձյալ փորձել է խոչընդոտել Վարդուհի Ցոլակյանի շահած ծրագրերի ընթացքին։

«Դրանից հետո բազմիցս փորձել եմ իրականացնել դրամաշնորհային ծրագրեր, սակայն էլի խոչընդոտ է հանդիսացել։ Առնվազն երկու ծրագրի մասին կարող եմ խոսել, որոնց խոչընդոտել է։ Օրինակ՝ մեկը նախաձեռնող խմբի օգնությամբ պետք է իրականացնեինք՝ վառվող ջրի վերականգնումը, բայց, ցավոք սրտի, այն դադարի մեջ է՝ իր շնորհիվ։ Իսկ երկրորդ ծրագիրը մասնակցային բյուջետավորման ծրագիրն էր, որը նույնպես չստացվեց։ Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում անհարիր պահվածքով ցույց է տալիս, որ չի խրախուսում համայնքահեն ծրագրերը և իր իշխանական լծակները կիրառելով՝ խաթարում է ծրագրերի ընթացքը։ Բնակչությանը զանգերի միջոցով ասել է, որ Վարդուհին այլ ծրագրերի օգտին է քվեարկել, անձնագրային տվյալներ չտաք»,- շարունակում է Վարդուհին։

Գետքի բնակիչը նշում է նաև, որ վարչական ղեկավարը սոցցանցի իր էջում իր մասին կոպիտ գրառում է արել, ինչը զայրացրել է իրեն․ «Իմ մասին անհարիր գրառում է կատարել իր սոցցանցի էջում։ Ես հայտարարություն տարածեցի իմ էջում, որ ոտնահարել է իմ իրավունքները, ինչը խիստ դատապարտելի է։ Դիմելու եմ Ախուրյանի համայնքապետարան, որպեսզի կարողանամ կանխել դա»։

Հիշեցնենք, որ Նարինե Հարությունյանը Գետքի վարչական ղեկավար է նշանակվել Շիրակի արդեն նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանի հովանավորչությամբ։ Նրա նշանակման համար Մուշեղ Մուրադյանն անձամբ էր երաշխավորել։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը