Ներքին ԲիզնեսLab 6 ամիս առաջ - 20:00 21-02-2026

Բիզնես, արհեստական բանականություն և կրթություն՝ մեկ տեսլականում․ Դավիթ Գրիգորյան

Այս շաբաթ «Բիզնես Լաբ» հաղորդման հյուրը ամերիկյան Devsoft տեխնոլոգիական ընկերության տնօրեն Դավիթ Գրիգորյանն է։

Devsoft-ը մշակում է առաջատար UI գրադարաններ, որոնք կիրառվում են ծրագրավորողների կողմից ամբողջ աշխարհում՝ օգնելով ստեղծել արագ, արդյունավետ և որակյալ թվային լուծումներ։

Մեր հյուրը գործարար է, ով հայկական թիմով կառուցում է գլոբալ տեխնոլոգիական պրոդուկտ և աշխատում աշխարհի ամենամրցակցային շուկաներում։

Oragir.News-ի տաղավարում Դավիթ Գրիգորյանը խոսել է բացառապես հայկական թիմով միջազգային մակարդակի տեխնոլոգիական ընկերություն ստեղծելու, Հայաստանի IT ոլորտի ուժեղ կողմերի և խանգարող գործոնների մասին, ինչպես նաև անդրադարձել է ամերիկյան և հայկական բիզնես մշակույթների տարբերություններին, մրցակցության իրական չափերին, Հայաստանից աշխատելու առավելություններին ու դժվարություններին, ինչպես նաև այն մտածողությանը, որն անհրաժեշտ է ԱՄՆ շուկայի հետ արդյունավետ համագործակցության համար։

Գործարարի հետ զրույցում քննարկվել է նաև պետություն–տեխնոլոգիական բիզնես համագործակցության մակարդակը, ինչպես նաև օրենսդրական և քաղաքական այն փոփոխությունները, որոնք կարող են խթանել ոլորտի աճը, ինչպես նաև կրթական համակարգի պատրաստվածությունը՝ տեխնոլոգիական ապագայի տեսանկյունից։

Դավիթ Գրիգորյանը պատմել է, թե ինչ դեր կարող են ունենալ մասնագիտական համայնքները և ոլորտային միավորումները՝ ձևավորելու մրցունակ միջավայր և երկարաժամկետ ռազմավարություն։

Զրույցի երկրորդ հատվածում բացահայտում ենք Դավիթ Գրիգորյանի մեկ այլ նախաձեռնություն՝ արհեստական բանականության խորհրդով ստեղծված առաջին հայկական գինին՝ Prompt-ը։

Ինչպես ծնվեց այդ գաղափարը, ինչպես կիրառվեց ԱԲ–ն, շուկան ինչպես արձագանքեց, ինչպես նաև արդյո՞ք ապագայում ալգորիթմները կարող են լրացնել կամ նույնիսկ փոխել մարդու ինտուիցիան՝ հատկապես այնպիսի ավանդական ոլորտում, ինչպիսին գինեգործությունն է։

Հարցազրույցի ընթացքում Դավիթ Գրիգորյանը խոսել է նաև առաջատար համալսարանների շրջանավարտների հայկական ցանցի ստեղծման, դրա նպատակների, հնարավոր ծրագրերի և այն գաղափարի մասին, թե ինչպես կարող են կենտրոնացված գիտելիքն ու միջազգային կապերը ծառայել Հայաստանի զարգացմանը։

Այդ համատեքստում քննարկվել է սփյուռքահայ և հայրենաբնակ մասնագետների համագործակցության մոդելը՝ որպես երկարաժամկետ արժեք ստեղծելու հարթակ։

Իսկ հաղորդման ավարտին մեր հյուրը ձևակերպել է իր տեսլականը ապագայի Հայաստանի մասին՝ ընդգծելով, որ հաջող բիզնեսի իրական նպատակը ոչ միայն եկամուտ ստեղծելն է, այլև պատասխանատվություն կրելը և երկարաժամկետ արժեք ձևավորելը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի